Շարունակել են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց:
Սեպտեմբերի 12-ին Գյումրիի 75-ամյա բնակչուհի Լ.Դելոնյանի ինքնասպան էր եղել իր բնակարանում: Փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին Լ. Դելոնյանի դին՝ կախված վիճակում: Հարևանների պատմելով` Լ.Դելոնյանը բնակվում էր միայնակ, ուներ եղբայր, ով մահացել էր Ռուսաստանի Դաշնությունում:
Նման ակցիաներ կազմակերպելիս պետք է նախօրոք հայտնել ոստիկանությանը՝ հենց ակցիայի մասնակիցների անվտանգության համար, որովհետև շատ հնարավոր է՝ երկու կողմերը բախվեին:
Երևանի Իսրայելյան փողոցի 37 շենքի վերելակի հորանից փրկարարները դի էին դուրս բերել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել էր, որ ստեղծվել է հանձնաժողով դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու համար:
Խոշտանգում ասելով ես նկատի չունեմ, որ նրան ծեծել են: Խոշտանգում է նաև այն, որ անձին 10 ամիս կարող են պահել թութքով հիվանդ, հետո նոր վիրահատել:
Մենք, իհարկե, ոչ բոլոր դեղորայքների գծով և ոչ բոլոր շուկաները կարող ենք ուսումնասիրել, քանի որ օրենքով մենք նայում ենք միայն այն շուկաները, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ:
Ըստ մեղադրանքի 43-ամյա Հակոբ Նահապետյանը 09.02.2013թ ժամը 18:00-ի սահմաններում իր սիրուհի Վեդի քաղաքի բնակչուհի Ա. Ավետիսյանի հետ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ՝ նախորդ օրվա միջադեպը պարզաբանելու, հաշտության եզրեր գտնելու նպատակով:
Գյումրիում «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» կառուցելու համար պատասխանատուներն առանձնացրել են նոր տարածքներ:
«Այդ օրը ինքը ծովում լողացել է, ափին մոտ, քանի որ լողալ չգիտեր: Ուժեղ ալիքներ, փոթորիկ չի եղել: Ոչ մեկս չգիտենք` իր հետ ինչ է կատարվել, 20 օրից պարզ կլինի, երբ հետազոտությունների արդյունքները հայտնի լինեն»:
2010 թվականին ստեղծված «Սատար» հոգեբանական կենտրոնը եզակի է Կոտայքի մարզում: Աբովյանաբնակ հոգեբանները, ովքեր աշխատում են նաև մայրաքաղաքում, նախաձեռնեցին ոչ առևտրային այս կազմակերպության ստեղծումը, որը 3 տարվա ընթացքում հասցրել է շոշափելի աշխատանքներ ունենալ:
Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով Լոռու մարզի անտառներում և չոր խոտածածակ տարածքներում ստեղծվել է խիստ հրդեհավտանգ իրավիճակ: «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը բնակչությանը զգոնության կոչ են անում:
Եղել են քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմել են նաև առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ու բնակարանի գրանցման խնդրով: Նույն աղբյուրի փոխանցմամբ` 1 քաղաքացի դիմել է նաև շինանութի խնդրանքով:
Սեպտեմբեր 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրթության նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել մասնակից պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 2013 թվականի օգոստոս ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից 1979-ը Իջևանի տարածաշրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը՝ Բերդում, 887-ը Նոյեմբերյանում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվե, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքում 9-ամյա տղան բարձրացել է բալենու ծառը և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդկանց տեսակ կա, որը «զաբոռի» վրա գրում է՝ «Վալոդ+Սիրուշ=սեր», և Կարո Եղնուկյանի ու Գարեգին Չուգասզյանի նկարները Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողմից «Փակ շուկայի» ճակատին կախելը հենց այս տրամաբանության շրջանակներում է:
Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման աշխատանքների ավարտին ներկա դեսպան Ջոնաթան Էյվսն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցին:
Ինչու հայրենիք վերադառնալուց հետո ֆուտբոլի հայ մրցավարները կալանավորվեցին: Այս մասին պատմող տեսանյութը տարածել է ՀՀ ոստիկանությունը:
Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի հանդիսացող, «Արաշ» մականունով Մուհամեդ Զարեհը, տարիներ շարունակ Հայաստանում մոտ մեկ տասնյակ աղջիկների միջնորդել է զբաղվել պոռնկությամբ:
Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») դիմաց բողոքի ցույց են անում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները և այն քաղաքացիները, որոնք պահանջում են շուկայի վերաբացումը:
Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») դիմաց այսօր միանգամից բողոքի ցույց են անում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները և այն քաղաքացիները, որոն պահանջում են շուկայի վերաբացումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործող, «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ անցած տարիներին ակտիվ բողոքող հողօգտագործողներին փոխհատուցում տրվել է, իսկ ով ավեի պասիվ է եղել, նրանց հանդեպ քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է դրսևորում և մինչ օրս փոխհատուցում չի տրվել, թեև չեն էլ մերժում, պարզապես գումար չկա:
Ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ:
«Հովհաննես Գրքիկյանը կալանավորված է, նա հիմա գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Միայն այսքանն ենք լիազորված հայտարարելու, քանի որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորել են նախկին պաշտոնյային»,- տեղեկացրել է Արմեն Մալխասյանը:
2013թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը: