«Դատապարտյալների հիվանդանոց»-ում դատապարտյալ է կախվել. «Փաստինֆո»
Այսօր առավոտյան` ժամը 09:10-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանադանոց» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալ Սերյոժա Մխիթարյանի դին՝ կախված վիճակում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, նաև որ Սերյոժա Մխիթարյանը դատապարտվել է երկու եւ ավելի անձանց առանձին դաժանությամբ կատարված սպանության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով՝ 15 տարվա ազատազրկման:
Մանրամասներն՝ այստեղ