Երեք աշակերտներն իրենց վերջին զանգն անցկացրին բանտում
«Իմ երեք երեխա պաշտպանյալներն իրենց ողջ կյանքի ընթացքում հիշելու են, որ իրենց դասատուի ոչ իրավաչափ, անբարոյական, կոպիտ, մանկավարժին ոչ վայել վարքագծի, ինչպես նաև դատական սխալի հետևանքով՝ իրենց վերջին զանգի օրը գտնվել են գաղութում, ու այդ հիշողությունը ուղեկցելու է իրենց ողջ կյանքի ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Վարդենիկ գյուղի կրթահամալիրում ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև տեղի ունեած ծեծկռտուքի հետևանքով կալանավորված երեք անչափահասների պաշտպան Ալիկ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Վարդենիկ գյուղի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և 12-րդ դասարանցիներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի միջև ունեցած ծեծկռտուքից հետո 3 աշակերտներին մեղադրանք էր առաջադրվել: Մեսրոպ Գրիգորյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման, իսկ մյուս երկուսը՝ 6 ամիս: Ծնողներն ու աշակերտներն ասում են, որ ուսուցիչը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինչից հետո էլ սկսվել է վիճաբանությունը, բայց այս լուրը հերքում է դպրոցի տնօրենը, որը հանդիսանում է Սևակ Բադալյանի երկվորյակ եղայրը:
Ըստ Ա. Ստեփանյանի՝ հետաքննության ընթացքում քննիչը թույլ է տվել քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ. «Երբ դատարանի դահլիճից երեխաները կալանքի վերցվեցին, դա դեռ ազատազրկում պատժատեսակը չէր, դա ընդամենը կալանավորում՝ խափանման միջոցն էր, որը դատարանը փոփոխեց, բայց այս առումով դատական ակտը՝ դատավճիռը չպատճառաբանված է և չհիմնավորված, քանի որ դատավորն ընդամենը մեկ նախադասթյամբ գրում է, որ դատարանը գտնում է, որ խափանման միջոց պետք է կիրառվի կալանավորումը: Կատարյալ անորոշության է մատնված պաշտպանության կողմը: Միջազգային իրավական փաստաթղթերով և սահմանադրությամբ երաշխավոված ո՞ր իրավաչափ նպատակին է ուղղված երեխաներին դատական նիստերի դահլիճից կալանքի վերցնելը: Այս առումով դատական ակտը հակասում է քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի 4-րդ մասին, որտեղ խոսվում է դատական ակտի պատճառաբանվածության մասին: Այստեղ խախտվել են և սահամանադրությունը, և ՀՀ-ի մասնակցությամբ բազմաթի միջազգային փաստաթղթեր»:
Ալ. Ստեփանյանն ասաց, որ նաև հատկանշական են այն ապացույցները, որոնք դատարանը դրել է իր դատավճռի հիմքում. «Դրանք այն ցուցմունքներն են, որոնք իրար հակասում են: Տուժողի ցուցմունքներն էլ են իրար հակասում, վկաների ցուցմունքներն էլ են իրար հակասում: Դատարանը իր դատավճռի հիմքում դրել է 11-12 տարեկան երեխաների ցուցմունքները, առանց հաշվի առնելու, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Իսկ Սահամադրության մեջ գրված է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չի կարելի դնել դատավճռի հիմքում»:
Հիշեցնենք, որ Ալ. Ստեփանյանն ավելի վաղ ասել էր, որ քննիչը գնացել է Վարդենիկի կրթահամալիր, ինչ-որ մանկավարժների ներկայությամբ հարցաքննել է 11-12 տարեկան երեխաների՝ առանց ծանուցագրի և առանց նրանց օրինական ներկայացուցիչների իմացության:
Ալ. Ստեփանյանի խոսքով՝ տուժող Սևակ Բադալյանը հետաքննության բաժնում՝ մինչև գործը քննիչին հասնելը, հետաքննիչի մոտ բացատրություն է տալիս, որ ֆիզկուլտուրայի դահլիճում շարք չկանգնելու համար ինքը Մեսրոպին վիրավորել է՝ ասելով «այ ոչխարի լակոտ»: Հետո Մեսրոպը դուրս է գնացել, նա էլ գնացել է նրա հետևից: Ալ. Ստեփանյանը չի հասկանում, թե նախաքննական մարմինը, մեղադրանք առաջադրելով, ինչո՞ւ է ասում՝ «երեխաները անհիմն պատճառով վիճաբանեցին ֆիզկուլտուրայի դասատուի հետ». «Ամբողջ դատաքննության ընթացքում ոչ քննիչը, ո էլ դատախազը չկարողացան հիմնավորել, թե այդ անհիմն պատճառը որն է»:
Հարցին, թե ինչի՞ հետ է կապում փաստաբանը այդ խախտումները, Ալ. Ստեփանյանը պատասխանեց. «Այտեղ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, ես չգիտեմ, թե ինչն է դրդել և նախաքննության մարմիներին, և դատարանին, գնալ նման բաների»
Անի Քեշիշյան