Հանրապետության հրապարակի մասին են հիմա խոսում, չգիտեմ` ինչո՞վ են մտածում, որ ուզում են Թամանյանի գծած հրապարակը վերակառուցել: Դուք խոսել եք նաև արտագաղթի մասին: Ես ուզում եմ ասել` չփակեք Երևանի ճանապարհը միայն նրա համար, որ մարդիկ մարզերից չգան Երևան: Չանե՛ք դա` դա դավաճանական կլինի Երևանի նկատմամբ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ:
Այսօր ժամը 15։30-ի սահմաններում նույն վայրում՝ Սախարովի հրապարակում, տեղի են ունեցել երկու տարբեր ավտովթար։
Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
Ժամը 03:50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ավտոմեքենաներ շրջվել են ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի թեմային, որը նախատեսվում է քանդել։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ շենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը թեպետ հուշարձանների շարքում ներառված չէ, սակայն ճարտարապետները համարում են այն արժեքավոր ժառանգություն:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
Երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է. նա արդեն դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Տնտեսագիտական համալսարանում այս պահին լարված իրավիճակ է: Շուրջ 100 ուսանողները շղթա կազմած արգելում են լրագրողներին մոտենալ համալսարանի այն լսարանին, որտեղ այս պահին տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանությունը:
Նշված խումբը քննություն է անցկացնելու դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցների հետևանքով մահացած 2 երիտասարդների փաստով:
«Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն՝ Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։
«2013-ի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ շուրջ 11 ամիս պայքարելուց, փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկելուց հետո փաստաթղթերով ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը։
«Պատգամավոր Մհեր Սեդրակյանը այժմ Հայաստանում չէ։ Նա կվերադառնա Նոր տարուց հետո, սակայն նրա «տղաները», հավանաբար, օլիգարխ-պատգամավորի հրահանգն ունենալով, չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը՝ Գառնիկ Արշակյանը և նրա կինը մտնեն տարածք։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծում նշվում է, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը»:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիր քաղաքի Հանրապետության 2-րդ նրբանցքի թիվ 37 տան բնակիչներ՝ 1984 թ. ծնված Ա. Թ.-ն, 2002 թ. ծնված Վ. Գ.-ն և 1950 թ. ծնված Դ. Գ.-ն:
Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Բնակիչներն այս պահին թակում են դռները՝ պահանջելով բացել այն եւ պատասխանել իրենց հարցերին։ Տեսնելով, որ դռները չեն բացում եւ դրսում սաստիկ ցուրտ է, բնակիչները ձվերով հարվածեցին ապակիներին։
Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը, ինչպես նաև, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել:
Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյանտեղի ունեցած միջադեպի գործով «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Դավիթ Մարկոսյանը դուրս է եկել այդ հաստատությունից:
Ժամը 05:56-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Ստեփանավանի մասնաճյուղի տնօրեն Խանոյանից այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 հասցեում` իրենց մասնաճյուղի վարչական շենքում:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին ծրագրված էր Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի այցը Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Էս շենքում առաջ 12 ընտանիք է ապրել, ամեն տանը 5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում միայնակ տղամարդ ու մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք չունի, հեռացել է : Մնացածներն էլ կյանքը վտանգելով՝ պայմանագրային զինածառայող են դարձել»: Այգեպարի բնակիչները դժգոհում են, որ Բերդի տարածաշրջանը «մեծ աշխարհի» հետ կապող ճանապարհ չունի, «տուպիկի մեջ է»:
Թեեւ արագ սննդի ռեստորաններում մատուցվող ուտելիքը շատ հարմար է եւ խնայողական, սակայն այն բարձր կալորիականություն, մեծ քանակությամբ աղ, շաքար եւ ճարպ է պարունակում:
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն այսօր բացեց իր գլխավոր հավաքատեղին, որին ներկա էին կառույցի հարյուրավոր անդամներ:
Հարցին, թե հաշտվել է արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա կարճ պատասխանեց՝ «իհարկե, շատ նորմալ հարաբերություններ են»։ Իսկ թե իրականում ինչ բնույթի միջադեպ է եղել նրանց մեջ, ԱԱԽ քրատուղարն ասել է, որ «ոչ մի ծեծկռտուք չի եղել,եղել է խոսակցություն, անցել, գնացել է, նորմալ, առողջ, գործընկերային հարաբերություններ են»։
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Հ. Խաչատրյանն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նպաստել է Ք. Ս.-ի՝ պոռնկությամբ զբաղվելուն, իր բնակարանը պարբերաբար տրամադրել է վերջինիս` վարձատրության դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար: […]