«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
«Զոլոտայա Կորոնա» միջազգային դրամական փոխանցումների ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից Վրաստան, Հայաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ դրամական փոխանցումները։ Այս մասին հայտնել է Код Дурова-ն, գրում է Current time-ը։
Ըստ աղբյուրի՝ սահմանափակումները, ենթադրաբար, կապված են եվրոպական նոր պատժամիջոցների փաթեթի հետ։
Current time-ը հաստատում է, որ ռուս օգտատերերի համար նախատեսված «Զոլոտայա Կորոնա» հավելվածն այլևս թույլ չի տալիս դրամական փոխանցումներ կատարել նախկինում հասանելի շատ երկրներ: Ծառայությունն այժմ փոխանցումներ է առաջարկում միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան:
Ռուսաստանում շատ ռուսաստանցիներ և օտարերկրացիներ «Զոլոտայա Կորոնա» ծառայությունն օգտագործում էին որպես Վրաստան և ԱՊՀ երկրներ փոխանցումներ անելու, թերևս, վերջին օրինական միջոց։
Հուլիսի 23-ին Եվրամիության խորհուրդն ընդունել է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ցանկին ավելացվել է 218 նոր կետ՝ 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձ։ Մասնավորապես, ԵՄ-ն սառեցրել է 94 բանկերի և խոշոր ֆինանսական հաստատությունների ակտիվները և գործարքների արգելքը տարածել ևս 33 ռուսական վարկային հաստատությունների վրա։ Պատժամիջոցներն ազդել են նաև մի քանի երկրների կրիպտոհարթակների վրա։

