«Այս նախագծով որևէ մեկը Փաստաբանական պալատից չի վերցնում արտոնագիր տրամադրելու լիազորությունը: Արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ»,- հավաստեց նախարարը:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Ամիսներ առաջ դատապարտյալը ևս մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:
Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են իրենց մոտ են տեղափոխվել 20-ամյա Վահագն Խաչատրյանը, 19-ամյա Արտակ Ալեքսանյանը, 18-ամյա Հայկ Վարդանյանը և 32-ամյա Մուշեղ Նուրբեկյանը:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի էին հավաքվել Կոնդի խաբված բնակիչները, ովքեր հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, հրազենային վնասվածքներ էր ստացել Հարություն Խաչատրյանը, իսկ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը մահացել էր:
«Ասեմ, որ տարբեր միջնորդավորված առաջարկներ են եղել հանդիպելու… Միջնորդներն առաջարկել են հանդիպում Սամվել Ալեքսանյանի կամ, այսպես ասեմ, կառուցապատողի հետ, որին «ոչ» չենք ասել, այլ ընդամենը առաջարկել ենք, որ դա լինի պատկան մարմինների ներկայությամբ և որոշակի հրապարակայնության պայմաններում»,- ասաց Չուգասզյանը:
Իջնելուց հետո Արամ Եղիազարյանին է մոտեցել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակից Ս. Ս.-ն և սկսել է վիճաբանել նրա հետ` Վ. Դ.-ին ծեծի ենթարկելու հարցի առիթով:
«Փոքր էր, դոմիկ էր, ինչ էր, թող չքանդեին։ Եթե տունը փոքր էր, պետք է քանդեին, մեզ հանեին եւ փողոց գցեին»,- զայրացած նշում էին նրանք։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը բավարարված չէ համաներումից:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներիտեղադրման աշխատանքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայրը անչափահաս որդուն ներքաշել էր թմրամիջոցի «ջրապտույտի» մեջ:
Բնապահպանները պահանջեցին ՀՀ կառավարության հրաժարականը և երթով շարժվեցին դեպի Թեղուտի նախագիծը ֆինանսավորող ВТБ բանկի հայաստանյան մասնաճյուղ, «Վալեքս Գրուպ» ընկերության գրասենյակ, ապա ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Արփինե Հովհաննիսյանը ասել է, որ ինքը չգիտի, թե ինչ 80 տոկոսի մասին է խոսել Զարուհի Փոստանջյանը, երբ ասել է, որ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը հետաքրքրում էր բնակչության 80 տոկոսին:
Թեղուտի և այլ հանքավայրերի շահգործման վտանգներն արքայազն Չարլզին ամենևին չեն հուզել կամ անհանգստացրել։ Ավելին՝ հակառակ ազդեցություն են ունեցել։
Մենք մի 5-6 անգամ գիշերվա ժամի իմաստով տարբեր անմարդաբնակ փողոցներ մտնելուց հետո հասկացանք, որ այդ մեքենան մեզ հետապնդում է, և մենք անընդհատ փորձում էինք գնալ այդ մեքենայի ուղղությամբ, մոտենալ և պետհամարանիշը մինչև վերջ ճշտել, բայց նրանք միացնում էին մեքենայի լուսարձակները` թույլ չտալով, որ տեսնենք ամբողջական պետհամարանիշը:
Հոկտեմբերի 8-ին «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում գործով 3 ամբաստանյալները հանդես եկան անակնկալ հայտարարություններով:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր աշխատանքից հեռացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժողովուրդը» ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձել է ճշտել, թե ինչ փուլում է գտնվում հայտնի օֆշորի գործը, քանի որ Կիպրոս մեկնած քննչական խումբն արդեն վերադարձել Է Հայաստան։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ժամը 19.55-ին շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ժիրայր Սէֆիլյանը նախախորհրդարանի գրասենյակից՝ Ալեք Մանուկյան 5/ 5 հասցեից դուրս է եկել իր անձնական օգտագորման մեքենայով ։
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի Ս. Կարապետ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգ՛եք տեսողությունը»:
Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան։
Հետաքրքիրն այն է, որ այսպիսի «փոխանցումներ» արել են նաև Հովսեփյանի համար վստահելի մարդիկ։ Այնուամենայնիվ երեկ «ժողովուրդը» փորձել է Գ. Կոստանյանից ճշտել, թե քանիսն են արդեն իրեն հավատարմության երդում տվել՝ փնովելով նախկին ղեկավարին, սակայն չստացվեց։
«Մենք չենք ներկայանում կամ համալրում՝ ևս մեկով ավելանալու համար այլ գալիս ենք, լրացնելու այն բացթողումները, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին»։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն:
«Ի պատասխան ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին ուղղված Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի գործունեության, այդ թվում՝ տարբեր հարցերի հետ կապված նախաձեռնությունների մասին ՀՀ նախագահի աշխատակազմը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է»։