Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր:
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-ից ապրիլի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 54 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 193 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 521 մարդ։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
«Քեսաբում ոչ մի կապի միջոց չի աշխատում, ուստի իբր այնտեղից տեղադրված և տարածված բոլոր նյութերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Կխնդրեինք չտարածել այդ սուտ տեղեկությունները, որովհետև դրանք միայն վնասում են քեսաբահայերին: Քեսաբում երեխաներ չեն սպանվել և ոչ մի հայ զոհ, բարեբախտաբար, չի եղել»,
Հիմա ես ստիպված եմ դիմել դատարան, որպեսզի ապացուցեմ, որ ես սոցիալիստական սեփականության կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգություն չեմ կատարել: Ավելին՝ այդ կարգի դեմ ոտնձգություն կատարելու մեջ կարելի է մեղադրել այն մարդկանց, ովքեր ճանապարհային նշաններով շրջում են Երևանում, դրանք տեղադրում ինչ-որ վայրում և սկսում տուգանքներ գրել այդ նշանի ազդեցության գոտում հայտնված մեքենաների սեփականատերերի նկատմամբ:
Ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Վերջին օրերի ցրտերը պտղատու ծառերին զգալի վնաս են հասցրել ողջ հանրապետությունում:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:
2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց Լինսի հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելում 5 տեղ ասֆալտի շերտում խոր փոսեր են գոյացել, որոնց պատճառով բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
Ըստ նրա, նման գործողություն ոստիկանության համակարգում հաճախ է իրականացվում: Ներկա պահին Տիգրան Գալստյանի փոխարեն նոր նշանակում չի կատարվել:
Առիթը սպառողի հայտնաբերած խախտումն է եղել: Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Մարտիրոսյանն իր էջում մարտի 30-ին տեղադրել է «մարտի 31» արտադրության ամսաթվով «Չանախ» ֆիրմայի արտադրության մածուն: Օգտատերը գրում է, որ հայտնաբերված խախտման մասին ահազանգել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից:
Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
Ապրիլի 1-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թից 3 հասցեում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:
Ինքը ոչ մի խնդիր էլ չի ունեցել, ուտող, խմող տղա էր: Էդ ցրտահարության օրը դաշտերը պտտում էինք, քամին ձյուն էր բերում, ճլորել էին ծիրանները, սեւացել էին, բացում, նայում էինք, ուսումնասիրում էինք, տեսանք, որ ցրտահարվել է, դաշտերը տեսնելով՝ գյուղացիներին նայելով՝ վատ զգաց էլի, եկանք տուն, ոնց որ ոչ մի բան էլ չկար, արդեն երեկոյան տարան հիվանդանոց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ուշագրավն այն է, որ ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը աղջիկներ են եղել:
Պարզվել է, որ այրվում է Դ. Գ.-ին պատկանող վագոն-տնակը (9×3): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.38-ին, մարվել` 21.20-ին:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո ակտիվորեն քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողային հայելիներ ունեցե՞լ է, թե՞ ոչ:
Վարդենիս-Շորժա ճանապարհի 6-րդ կմ հատվածում շարասյունից 2 բեռնատար վագոն գնացքի գծերի վրայից կողաշրջվել է:
Մարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:
Մարտի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 76 տրանսպորտային միջոց:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում իր առաքելությունն է սկսել իրականացնել ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով ժամանած՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժինը նախապատրաստվել էր վաղօրոք: Գործի են դրվել փողոցներ մաքրող տեխնիկասարքավորումները: Կենտրոնական փողոցներն ու մայթերը մշակվել են աղ ու ավազով:
Շաբաթ օրը տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին «Հրազդան» տոնավաճառից բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին: