Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է բողոքարկել գործի նախաքննության ընթացքում վկաների և դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Այս պահին դեռևս շարունակվում է Փակ շուկայի տարածքում տեղի ուենցող բողոքի ակցիան: Տարածքը վերահսկում են մեծ թվով ոստիկաններ. մի կողմում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն են, մյուս կողմում՝ շուկայի վերակառուցմանը դեմ քաղաքացիները:
Բախվել են Ա.Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34TS206 պետհամարանիշի, Ս.Ս.-ի վարած «Մազդա» մակնիշի 76TT777 պետհամարանիշի և Գ.Հ.-ի վարած «Միցուբիշի Գրանդ» մակնիշի 35VS798 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Այս պահին Փակ շուկայի տարածքը վերահսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից: Բանն այն է, որ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, որոնք Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Փակ շուկա, այս պահին փակել են շուկայի տարածքը:
Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն:
Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:
Դահլիճում ներկաները սկսեցին սուլել և բացականչել՝ «ամո՛թ», այդ պահին դատարանը հեռացավ դահլիճից առանց որևէ բան ասելու, ինչից հետո Առաքելյանի թևերը բռնած ուժով տարան դահլիճից:
Նրա խոսքով՝ գենդերային կազմակերպությունների կողմից Հայաստանում ակտիվ լոբբինգ է կատարվում` ընտանեկան բռնության մասին օրենքի, և կառավարությունն ընդունել է գենդերի մասին օրենք` բացարձակապես որևէ քննարկում չանելով ժողովրդի հետ` արդյոք ժողովուրդը համաձայն է դրա հետ, թե` ոչ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանը կադաստրի զոհ է դարձել: Տևական ժամանակ է՝ Ա. Գասպարյանը, փաստաթղթերի հսկայական կապոցը ձեռքին, կա՛մ դատարաններում է, կա՛մ Դատախազությունում, կա՛մ էլ կադաստրում, սակայն առայժմ ապարդյուն:
Նա նշել է, որ դեռ պատգամավոր եղած տարիներից սկսած՝ 2007-ից, պայքարել է, որ ԱԺ-ի զուգարաններում զուգարանի թուղթ լինի, արդյունքում հիմա ԱԺ-ում զուգարանի թուղթ միշտ կա, սակայն քաղաքապետարան գալու իր օրվանից բարձրաձայնել է այս խնդիրը, սակայն մինչ օրս Երևանի քաղաքապետարանում զուգարանի թուղթ չկա:
Հոկտեմբերի 9-ին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաներ և ծառայողներ:
Նրանք ենթարկվել են բժշկական փորձաքննության և համաձայն փորձագետի տված տեղեկանքի՝ Ռ. Այվազյանից վերձված մազի և մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբիոնիդների խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ, իսկ Ս. Վարդանյանի մեզի և մազի փորձանմուշներում՝ ափիոնի խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված Է։
Դատարանն առանց որեւէ բացատրության լքեց դատարանի դահլիճը:
Այս օրերին բոլոր դատախազներն անհանգիստ են աշխատանքից ազատման դիմումներ գրելու, առաջարկների սպասումով, քանի որ լուրեր են շրջում, որ «եթե Գևորգ Կոստանյանին թողնեն՝ դատախազության 80 տոկոսը կփոխի»։
Կատարվում է քննություն:
Բանն այն է, որ Երևանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»։
Եթե որևիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,- ասել է նախարարը։
Այսօր կրկին Հայաստան է գալու Արա Աբրահամյանը՝ այս անգամ արդեն մշակութային ծրագրով։
Հրանուշ Հակոբյանը կրակելուց հետո զործընկերներին պատմել է. թե «կրակելուց պատկերացրեցի. որ Ալիևի վրա եմ կրակում»։
Վերջինիս թույլատրել է, որ Է. Ա.-ն 2012թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ը, այնուհետև` 2013թ. մայիսի 23-ից հուլիսի 31-ը չներկայանա աշխատանքի:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի «Կենտրոնական» բժշկական կենտրոն:
Ինչքան հասկացա, Գրիգորյան Արամայիսն է լինելու, կարծում եմ՝ ինֆորմացիան ճիշտ է: Ինքն էլ նախարար է աշխատել, ճանապարհ ունի անցած, գրագետ, նորմալ, խելացի տղա է, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա:
Վարժապետյանի կողմից ինձ էր մակագրվում կենսաթոշակառուի դիմումը, որով իբր վերջինս խնդրում էր իր թոշակի վճարումը կասեցնել:
shamshyan.com -ի տեղեկացմամբ` հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00 -ի սահմաններում, Երևան- Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 23-ամյա Ոսկան Պետրոսյանի վարած «Daewoo» մակնիշի 358 ԼՍ 67 համարանիշի և Իրանի քաղաքացու կողմից վարած «Peugeot» մակնիշի 63 A 827-10 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Daewoo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց […]
«Եկեք հիշենք Շերին. ո՞վ է նա։ Իրականում ոչ ոք։ Պարզապես ճանաչված երգչուհի, ում անհնար է համեմատել, օրինակ, Էլլա Ֆիցջերալդի, Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի հետ»,- ասել է Մարտիրոսյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Ալբերտ Գևորգյանն ու Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնցով «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրերին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: