Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «MVM» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հարազատները, ընկերներն ու համախոհները հավաքվել են Վերաքննիչ քրեական դատարան մոտ և սպասում են դատարանի որոշմանը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում ավտոմեքենա է այրվում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Դատարանն ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին արդարացրեց հոդվածներից մեկով, մյուս երկուսով ճանաչեց մեղավոր և դատապարտեց 4 տարի ազատազրկման:
Անկեղծ ասեմ՝ ինձ համար դա անսպասելի էր: Դա ոստիկանին քթի կոտրվածք պատճառելու համար առաջադրված մեղադրանքն էր, առողջության համար վտանգ ներկայացնող վնասվածք հասցնելու մեղադրանքն էր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 12-ին Բագրատունյաց փողոցի թիվ 16/2 հասցեից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ն, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությնա պաշտոնական կայքը։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արտաշատի Արազի փողոցի թիվ 8 տան դիմաց «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Վճռի հրապարակումից հետո Տիգրան Առաքելյանը, ով արդարացվեց իրեն մեղսագրվող հոդվածներից մեկով, իսկ մյու երկուսով մեղավոր ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, մեկնաբանելով դատարանի վճիռը, ասաց, թե ինչպես իրեն ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին.
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում գտնվող տնից ծուխ է նկատվում:
Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 65 ՕՏ 260 համարանիշի և Toyota Prado մակնիշի 34 OV 758 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Ժամը 14:00-ից Վոլոդյա Ավետիսյանի կողմնացկիցները հավաքվել են դատարանի տարածքում: Վերջիններիս, սակայն, դատարանից տեղեկացրին, որ դատական նիստը տեղի է ունենալու ժամը 17:00-ին:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի հայտնաբերման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների և Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրություների ջրամատակարարումը:
Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը Լոռու մարզի Քարինջ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
2004-ի դեկտեմբերին մի քանի հոգի զինված հարձակում էին գործել Երևանի տարադրամի փոխանակման կետերից վրա։ Այդ գործով հետախուզվողներից մեկը 9 տարի անց հայտնաբերվեց Վրաստանում՝ Բաթումի քաղաքում։
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել:
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 11-ի գիշերը ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և զինված ատրճանակով, ավազակային հարձակման է ենթարկել Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի 3-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 63-ամյա Սոնյա Ղուլղազարյանին:
Հեռախոսազրույցի ժամանակ նախ Զ. Բալայանը ճշտել է, թե ով է իրեն զանգահարողը, ինչ հարցեր են հետաքրքրում և ապա ասել է, որ ամեն ինչ ինքը կմեկնաբանի, բայց քանի որ մասնակցում է թաղման արարողության, հարմար չէ երկար խոսելը:
ՃՈ աշխատակիցները ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբի հետ նշված հատվածում հայտնաբերել են Mercedes մակնիշի 31 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենան՝ դիմապակին և առջևի մասն ամբողջովին վնասված:
Լիանան շոգեբաղնիքը պարբերաբար տրամադրել է պոռնկությամբ զբաղվելու համար հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով երեք աղջիկների՝ դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:
Տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Վարդենիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 14-ին նշանակված է Վարդենիսի հիվանդանոցի մանկաբույժի գործով դատական նիստը:
Բախման հետևանքով Mercedes –ը կողաշրջվել է, իսկ 2 հոգու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել Mercedes-ի միջից և ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են Գ.Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 23ՕՕ468 պետհամարանիշի, Ռ.Մ.-ի վարած «Իսուզու» մակնիշի 19ՏՍ572 պետհամարանիշի և Է.Թ.-ի վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի MGM473 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Հայ-թուրքական սահմանին, հուլիսի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը չի ավարտվել:
Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Ալեքսանդր Սակուլյանը, վարելով Suzuki մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին ու հայտնվել ձորակում: