Նշված հատվածում արդեն 2 օր է, ըստ բնակիչների՝ լուսակրի չի աշխատում, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Ծեծկռտուքին մասնակցել է ավելի քան 20 երիտասարդ: Միջադեպի պատճառները ճշտվում են:
«Հավաքեցինք մի քանի խումբ, վերցրեցինք «թույն» մեքենաներ և ծուղակներ սարքեցինք մայրուղու վրա՝ Ռուսաստանի սահմանից մինչև Բրեստ։ Բանդիտներից ով դիմադրում էր, տեղում գնդակահարում էինք։
Հայաստանում ծնված և ոչ այնքան հայտնի Կալոյանը, «Прайм Крайм»-ի տեղեկություններով, «օրենքով գող» է ճանաչվել Դեդ Հասանի կլանի կողմից Մոսկվայում՝ նախորդ տարվա հուլիսին։
Արդեն քանի ամիս է՝ նրան դիմել եմ «իր հոտի» անդամներից մեկի աշխատանքային իրավունքը ոտնահարելու, աշխատատեղից զրկելու պատրվակով: Երևույթ, որը չբերելով ֆինանսական որևէ կորստի (քանզի այն չկար էլ) անձին պատճառել է իրավական, հոգևոր ծանր հարված՝ հանգեցնելով դեպրեսիայի: Իրավիճակի հրամայականից դուրս գալով՝ փորձեցի անձամբ գնալ ընդունելության և մեկնաբանել հարցի կարևորությունը…
Շտապօգնության մեքենա են կանչել, որին, սակայն, երկար ժամանակ թույլ չեն տվել էլոյանին տեղափոխել հիվանդանոց: Նրան թույլ չեն տվել նաեւ զանգահարել հարազատներին
Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում ձերբակալվել է դրամանենգների մի խումբ, որը կեղծ թղթադրամներն իրացնում էր Сбербанк-ի վճարային տերմինալների միջոցով։ Խանութներում դրանլ իրացնել չէր հաջողվում ցածր որակի պատճառով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Զոհեր և վիրավորներ չկան:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ալբերտ Ս.-ին: Վերջինիս վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գևորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը:
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներից՝ Օձուն գյուղի բնակիչ Ավիկ Ջանինյանը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Աբովյանն ու ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգիս Թամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Նեղ շրջանակներում հայտնի «Оккупай педофиляй» շարժման ակտիվիստի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են դանակի 20 հարված։ Մարդասպանը հարվածել է հիմնականում դեմքին և վզին։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ Խ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
ստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների՝ վարչական շրջանի դատախազը դիմում ներկայացրել է՝ առողջական վիճակի պատճառով թոշակի անցնելու կապակցությամբ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո նաև՝ մայթեզրին կայանված մեկ այլ «Օպել»-ի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի, 177 հոդվածի 2-րդ մասի և 165 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (գողություն, կողոպուտ, անչափահասին հանցագործության մեջ ներքաշում):
«Երբ որ ինձ տարբեր ժամանակներում գումարներ է պետք եղել, Սամվել Ալեքսանյանը ինձ միշտ օժանդակել է»:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Սյունիքի մարզային վարչության ծառայողները Մեղրի-Քաջարան ճանապարհի 35-րդ կմ-ից, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «Տոյոտա-Վիտս» մակնիշի ավտոմեքենա` վարորդի և 2 ուղևորների հետ միասին:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ղուկասավան-Դարակերտ ճանապարհին՝ Ղուկասավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա», «ԲՄՎ X-5» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ:
Ես, անկեղծ ասած, սպասում էի պուրակում տեսնել բոլորին: Միգուցե Նիկոլ Փաշինյանն էլ կգա.. Ես իր հետ անձնական շատ նորմալ հարաբերություններ ունեմ, նա բազմաթիվ անգամ այցելել է ինձ, եկել է քրեակատարողական հիմնարկ:
«Ինչ ասես չեմ լսում` հերոս, եսիմ… ես ոչ հերոս եմ, ոչ էլ… Հերոսները նրանք են, ովքեր իմ նկարը ձեռքներին կանգնեցին անձրև տակ: Ես կվիրավորվեմ, որ իմանամ անձի համար եք արել, որ արել եք, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա: Դուք պայքարել եք արդարության համար, որովհետև իմացել եք, որ կա մեկը, ով մեղավոր չէ, բայց մեղավոր է ճանաչվում»:
Հոկտեմբերի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր« կոչվող կամրջի տակ աղջկա դի է հայտնաբերվել: Քաղաքացիները նկատելով դին՝ երեկ հոկտեմբերի 13-ին, ահազանգել են ոստիկաններին:
Ում ասես դիմել ենք, նույնիսկ մի քանի երկրների դեսպաններից քաղաքական ապաստան է խնդրել Արտակը, որովհետև այդ պաշտոնյաներին կաշառակերության համար ձերբակալելուց հետո նրա կյանքը դժոխքի է վերածվել գաղութում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Այսօրվա դատական նիստում շարունակվել է բանդիտիզմի գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Մասնավորապես, հետազոտվեց ավազակային հարձակումների վայրերում քննչական փորձարարության արձանագրությունը և դրա տեսագրությունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «FORD TRANSIT» մակնիշի ավտոմեքենայի:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «Իսուզու» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքի քննությունը: Պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը: