Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանին առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք է կատարելու մեջ է նա մեղադրվում:
Մասնավորապես, Արամի փողոցի 32 շենքին հարող տարածքում՝ նախկին «Մանկական աշխարհի» պատի տակ, գործում է վճարովի ավտոկայանատեղի (վճարը՝ 200 դրամ): Համապատասխան աշխատողը վարորդներին պարտադրում է վճարել գումարը՝ նրանց տրամադրելով ՀԴՄ կտրոնը:
Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466 ընտանիքների։ Սիրիահայերն ընդգրկված են նաև քաղաքապետարանի սոցիալական ընդհանուր ծրագրերում. Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել են 259 քաղաքացիներ,«Գթության խոհանոցից» օգտվում են 43 սիրիահայեր։
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ի տարբերություն նախորդ տարիների, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անձամբ չի ներկայացել խորհրդարան, թեպետ նախապես հայտարարվել է, որ ընթացող ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ պետք է ներկայանար անձամբ ինքը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խորհուրդ տվեց պետական ապարատի կրճատումից չվախենալ։
Մենք ակտիվորեն մասնակցել ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն եւ ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:
«Հայազն» կուսակցության երիտասարդական թևն իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին:
ՀՅԴ պատգամավորը հետարքրքվեց, թե ինչ տեսանկարահանման սարքերի ձեռքբերման մասին է խոսվում փաստաթղթերում: «Էդ ինչ է՝ գաղտնալսման սարքե՞ր են: Գաղտնալսելո՞ւ եք Կառավարությանը»,-հարցրեց նա
Մոտ 75 գյուղացիներ 2011թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմնագրով ստացել են հացահատիկի սերմ, որը ցանելուց հետո հետո, սակայն, որևէ արդյունք չեն ստացել։
Սոնա Տռուզյանը 2006 թվականից գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ 2012 թվականի դեկտեմբերից` խորհրդականը: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ նա, ասելով, թե` «տեղափոխվում եմ այլ աշխատանքի»:
Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը:
«Այո, մեկ թեկնածու է, բաց որեւէ մեկը որեւէ մեկին չի արգելել թեկնածութուն աոաջադրել, եթե առաջադրվել են մեկական թեկնածուներ, չես էլ կարող ընտրությունները չկազմակերպել։ Գիտխորհրդի նիստը վաղը ժամը երեքին է, այն բաց է, ցանկացողները կարող են լուաբանել»,– հայտնել է ռեկտորը։
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը որոշել է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով՝ դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ։
Օրինակ՝ աշխարհի առաջատար բուհերից մեկում սովորող մի քանի ուսանողներ պարբերականին ասել են, որ ուսման վարձի ուշացման հետեւանքով ստիպված են եղել վճարել 150-ական ԱՄՆ դոլար տուգանք։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխությամբ ու աշխատավարձերի նոր համակագի ներդրմամբ:
«Ու՞մ կասկածեմ, դիմակավորված, սոված ժողովուրդ: Սա խոսում է այն մասին, որ պահպանման հարցը դառնում է օրակարգային, և քանի որ պետական ունեցվածքը մի քանի դպրոցներն են, բուժհիմնարկները, իսկ դրանց պահպանումն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է, ապա լավ կլինի, որ կառավարությունը կամ քաղաքապետարանը անդրադառնան այդ հարցին և զբաղվեն դրանց պահպանմամբ»:
2014թ. պետական բյուջեից նախատեսված է 50 մլն դրամ էլ տրամադրել նախագահականին՝ «վարչական օբյեկտների շինարարություն» և 250 մլն դրամ՝ «վարչական օբյեկտների վերանորոգում» անվան տակ։
«Ինքանով ես գիտեմ, պարոն Սեֆիլյանը քաղաքացիության համար մերժում ստանալուց հետո չի վերադիմել, դրա համար դժվար է նրա քաղաքացիություն շնորհել»:
Վ.Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան, Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 6 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին:
Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում , առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել։
Բախման հետևանքով Wolksvagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 ավտոմեքենաների վարորդներն ու Wolksvagen-ի ուղևորուհի 15-ամյա Էլեն Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ժամը 01:00-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը, վարելով Mercedes G 34 ՕR 035 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում՝ նախկին ЦУМ հանրախանութի դիմաց, բախվել է 25-ամյա Վոլոդյա Կարապետյանի վարած KIA մակնիշի Լ 14 96 համարանիշի ավտոմեքենային:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
Հ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե ինչու է 4-րդ դասարանից հետո ամաչել գերազանց սովորել, 15 տարեկանից ո՞րն է եղել առաջին աշխատանքը, ի՞նչ է սովորել թաղի մեծերից, ինչպես է ծեծվող աղջկանից դժվարությամբ հեռախոսահամար վերցրել, ինչու է ուշ ամուսնացել, ինչ է ասում, երբ երեխաների հագուստն իրեն դուր չի […]
Անցած չորեքշաբթի օրը Գերմանիայի իշխանությունները օդանավով Մյունխենից Թբիլիսի են ուղարկել 50-ամյա «օրենքով գող» Սուլխան Տվալչրելիձեին (Սուխո Զամազա)։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում վնասվածքներ ստացած դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է:
Եկամտի այլ աղբյուր ծեր կինը չունի, ստացած գումարը չի բավարարում առաջին անհրաժեշտության պարագաներ եւ դեղորայք ձեռք բերելու համար, իսկ տնակային պայմանները հատկապես ձմեռային ամիսներին ուղղակի անտանելի են դառնում:
Ս. Խաչատրյանը զոհված ազատամարտիկի այրիին աջակցելու համար, նրանից պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արտենի-Արագածավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 1995 թ. ծնված Պարգև Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը` 1997 թ. ծնված Սերգեյ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: