Բաժիններ՝

«Մերսեդես»-ը դուրս է եկել Աբովյան-Սևան ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

Հուլիսի 15-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս