Հետախուզվողներից երկուսը ներկայացան ինքնակամ, իսկ երրորդին հայտնաբերեցին «Կարմիր սար»-ում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 14-ին, ժամը 22.20-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանությամ Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 14-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Ալափարս գյուղի «Կարմիր սար» կոչվող հանդամասից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարուժան Բ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն