Բաժիններ՝

«Արա՛մ, մենք քեզ հետ ենք». Ինչի՞ մասին են խոսում երևանյան գովազդները

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

«Հարգելի պարոն Մարգարյան,

Հուլիսի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց
Երևանում գովազդների դրական գործունեության մասին:
Չգիտեմ Ձեզ զեկուցե՞լ են, որ վերջերս «Առավոտ» օրաթերթն իր առաջին էջում
տեղադրել էր Իսակովի պողոտայի «Արա՛մ, մենք քեզ հետ ենք» ժամանակավրեպ
գովազդի մասին: Այսօր, հուլիսի 30-ին այդ գովազդն իր տեղում էր դեռ այն
դեպքում, երբ Եվրատեսլից անցել է ավելի քան 2 ամիս: Ուզում եմ հասկանալ, թե
Երևանի գովազդային գործակալությունը որքանո՞վ է հետևում գովազդների
նպատակայնությանը և արդյո՞ք սա բավարար աշխատանքի արդյունք է:
Խնդրում եմ պարզաբանել այս փաստը: Շնորհակալություն համագործակցության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031