Բաժիններ՝

1 օրում 3 դանակարահություն Գյումրիում. News.am

Գյումրիում հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը դանակահարության 2 դեպք է տեղի ունեցել:

Ինչպես գրում է News.am-ը, Գյումրիի բժշկական կենտրոն հուլիսի 28-ին ժամը 22:30-ին տեղափոխվել է Ավզոնոց թաղամասի Լալայան 32 հասցեի բնակիչ, 22-ամյա Ջորջ Սանթրոսյանը՝ կրծքավանդակի հատվածում չորս կտրած-ծակած վերքերով:

NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ   բժշկական հետազոտություններ անցնելուց հետո պարզվել է, որ տուժածի սրտապարկում արյուն է լցված:  Ստանալով առաջին բուժօգնություն՝ երիտասարդը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մոտ 3 ժամ անց նույն հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ՝ Կնունյանց հասցեի բնակիչ, 28-ամյա Կարեն Կնյազյանն ու  նրա տարեկից Հովհաննես Հարությունյանը՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով:

Տուժածների մոտ կյանքին վտանգ սպառնացող վերքեր չեն հայտնաբերվել, նրանք ստացել են ամբուլատոր բուժում ու դուրս գրվել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդներին  դանակահարել է Հովհաննես Հարությունյանի եղբայր՝  Հարություն Հարությունյանը, որը Բուլվարային թաղամասի 206-014 տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր եւ նրա ընկերոջ հետ ու դանակահարել վերջիններիս:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս