Բաժիններ՝

Թիվ 27 դպրոցի՝ դատապարտված տնօրենը կմասնակցի մրցույթին

Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ թիվ 27 դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու Երեւանի թ.27 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը, որին մասնակցելու է նաեւ նախկին տնօրենը՝ Սուսաննա Սարգսյանը:

Կրթության հանձնաժողովի անդամը հիշեցնում է, որ նա 2013թ. դեկտեմբերի 26-ին դատապարտվել է՝ դպրոցի միջոցները յուրացման համար:

Միաժամանակ, Անահիտ Բախշյանը դիմում է ԶԼՄ-երին՝ խնդրելով լուսաբանել մրցույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս