![](/banners/BeFunky-design.jpg)
Գյումրու սպանության գործով ձերբակալված Արման Կատունյանը կալանավորվեց
![](https://168.am/wp-content/uploads/2014/07/Spanutyun-Gyumri.jpg)
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված Արման Կատունյանը կալանավորվել է:
Ինչպես 168.am-ին փոխանցեց Ա. Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կատունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և որոշել Կատունյանին կալանավորել երկու ամսով: Փաստաբանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի այս որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր Արման Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ դովածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն և ապօրինի զենք): Երվանդ Վարոսյանի խոսքով՝ Ա. Կատունյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել և օգտվելով օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է այս պահին որևէ ցուցմունք տալ մեղադրանքի կապակցությամբ: