Բաժիններ՝

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները ոսկե և արծաթե իրեր են առգրավել Հայաստանի քաղաքացուց

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները շուրջ մեկ կիլոգրամ ոսկե և արծաթե իրեր, ինչպես նաև մաքսանենգ սիգարետներ են առգրավել Հայաստանի քաղաքացուց:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը: Հայաստանի քաղաքացու կողմից չհայտարարագրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է 36 հազար 819 լարի (շուրջ 21 հազար դոլար): «Հայաստանի քաղաքացի Է.Ա.-ն «Սադախլո» վերահսկիչ անցակետում (վրաց-հայկական սահման) փորձել է անցկացնել շուրջ մեկ կիլոգրամ չհայտարարագրված ոսկե և արծաթե իրեր և 110 տուփ սիգարետ:

Ապրանքը հայտնաբերվել է ավտոբուսում, որտեղ գտնվում Էր քաղաքացին»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հուլիսի 29-ին: Գործը հանձնվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս