Բաժիններ՝

Որոնք են ֆեյսբուքի ամենանյարդայնացնող լուսանկարները

Հարվարդի համալսարան սոցիոլոգները անսովոր ուսումնասիրություն են արել՝ պարզելով, թե ֆեյսբուքում սոցիալական ցանցերում տեղադրվող լուսանկարներից որո՞նք ավելի շատ ազդում այլ օգտատերերի նյարդերի վրա։ Պարզվել է, որ ամենանյարդայնացողը, այսպես կոչված, ռելֆիներն են։ Ի տարբերություն սելֆիի, որտեղ մարդը նկարում է ինքն իրեն, ռելֆիի վրա զույգ է. մարդը լուսանկարվում է իր սիրած էակի հետ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mirror-ը, արդյունքները հրապարակվել են The Science of Relationships գրքում։

Օնլայն ուսումնասիրությանը մասնակցել են 200 կամավորներ։ Պարզվել է, որ ռելֆիները (relashionship selfie) բացասական զգացումներ են առաջացնում այլ օգտատերերի մոտ և կարող է անգամ հանգեցնել ընկերության չեղարկմանը։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մի հետազոտություն էր կատարվել, որի արդյունքներով՝ սելֆին նույնպես համարվել էր ամենատհաճ նկարներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031