Բաժիններ՝

Ղրղզստանից փախած «օրենքով գողը» ձերբակալվել է Չեչնիայում

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Գրոզնիում ձերբակալվել է 48-ամյա «օրենքով գող» Ազիզ Սատուկաևը, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Քանի որ Բատուկաևը Ռուսաստանի քաղաքացիություն չունի, առաջիկայում նրան կարտահանձնեն Ղրղզստանի իշխանություններին։

2013 թվականի ապրիլի 9-ին Տոկմակ քաղաքում ծնված քրեական հեղինակությունը Նարինսկի դատարանի վճռով վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից՝ առողջական խնդիրների պատճառով։ Նույն օրը նա մեկնել էր իր նախնիների երկիրը՝ Չեչնիա։

Ըստ բժշկական ախտորոշման՝ Բատուկաևն անբուժելի հիվանդ է։ Սակայն վերջին 1 տարվա ընթացքում նրա առողջական վիճակն ամենևին չի վատացել։ Ավելին, «օրենքով գողը» բավականին ակտիվ է և մասնակցություն է ունեցել գողական կյանքի իրադարձություններում։

Մեկ տարի անց՝ ապրիլի 30-ին, նույն դատարանը վերանայեց Բատուկաևին ազատ արձակելու իր որոշումը, ինչի հիման վրա «օրենքով գողի» նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031