Հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Վանաձորի դատարանում քննության է առնվում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի որդու` Սևակ Բադալյանի նկատմամբ դանակահարության դեպքը: Տուժող Սևակ Բադալյանը նույնպես Ռազմական ոստիկանության աշխատակից է, զինվորական սպա: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին:
Մեղրիում թվով 14 հանքավայր շահագործելու կառավարության ծրագրի դեմ մայիսի 29-ից ստորագրահավաք է կազմակերպել «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը:
Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Հունիսի 15 լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում: Կառամատույցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
«Ես այսօր չեմ տեսնում լուրջ պատճառ որ ես պետք է լինեմ բանտում»,- ասաց Վարդան Սեդրակյանը։
«Մատակարարվող խմելու ջուրը հաճախ վտանգավոր է լինում նույնիսկ լողանալու համար: 8 տարիների կառավարման ընթացքում մատակարարվող խմելու ջրի որակը չի փոխվել»
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան – Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղ Անի կայարանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ներսիսյանը, վարելով Opel Vectra մակնիշի 34 VՕ 847 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հենասյանը և շրջվելով հայտնվել ձորակում։
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի:
Հունիսի 17-ին, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի «Ջրահարս»լողափում մարդ է ջրահեղձվել:
Այս տարի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների միջոցով) մեկնել է 312 հազ. 340 մարդ, ժամանել՝ 261 հազ. 703 մարդ:
Անհայտ անձը կամ անձինք իրենց բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո և 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ:
Հունիսի 18-ին, 20-21-ը հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 19-ին, 22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատավարությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը, ավազակային հարձակման` 1, շորթման՝ 1 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև խուլիգանության 2 դեպք:
«Նման բան չկա, մենք այսօր առավոտյան ժամը 7-ից այդ մասին լսել ենք և ճշտել, որ դա սուտ է և ծեծ չի եղել»:
Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան քաղաքի Մասիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ուսումնարանի բակից, «պարանոցի շրջանի կտրած-ծակած վերքով և սուր արյունահոսություն» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել Վ. Հ.-ն:
Հունիսի 17-ին, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի 10-րդ նրբանցքի թիվ 37 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ապօրինի շինություն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից «Արամ և Վարուժան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Գասպարյանը, վարելով ГАЗ 3309 մակնիշի 085 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Գործարանային փողոցից դեպի Մուշ գնացող ճանապարհահատվածում նշված ավտոմեքենայով կողաշրջվել է:
Վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ է տվել Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձել են նրան կարգի հրավիրել, սկսել է աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել՝ հայհոյանքներ տալով ոստիկանների ներկայությամբ:
Հունիսի 17-ին, ժամը 05.08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին
Այսօր ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Խանջյան փողոցում՝ վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:
Ա. Բունիաթյանը 10 օրից ավել է որպես անհայտ կորած որոնվում է ոստիկանության կողմից:
«Մեծ մասամբ ազատամարտիկ մեր ընկերներն էին, եկել էին նաև մարզերից, ներկա էին նաև մի քանի քաղաքացիական ակտիվիստներ և սպանված զինծառայողների ծնողներ»:
«Իմ լավագույն ցանկությունները գյուղում թուլացնելու ստեղծված լարվածությունը, որոշ ուժերի կողմից բերեցին մի նոր`արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ»:
Հունիսի 16-ին, ժամը 19.38-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ջրահեղձվել է Աղի լճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 16-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այրվում է սեփական տուն: