Պաշտպանության բանակի դասակի հրամանատար, բարձրագույն զինվորական կրթությամբ, ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Թովմասյանին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով:
Այս պահին շուրջ հարյուր քաղաքացիներ հավաքվել են գործադիրի շենքի դիմաց: Հավաքված բնակիչները մայրաքաղաքի Նար-Դոսի, Փափազյան և Դավիթաշեն թաղամասի բնակիչներն են, ովքեր պայմանագիր են կնքել ԲՀԿ-ական Աշոտ Տոնայանին պատկանող «Տոնուս» ընկերության հետ, իսկ վերջինս պարտավորվել է կառուցել նրանց համար բնակարաններ:
Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա մի տղայի:
Հունիսի 19-ին, ժամը 15.05-ին, Գորիս քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով,«Ֆ-1» տիպի 3 նռնակ` 1 պայթուցիչով, «ՊԳ» տիպի հակատանկային 1 նռնակ, 14 մմ տրամաչափի 9 արկ…
«Ընտանիքի անդամների միջև թշնամական հարաբերություններ էին ստեղծվել` սեփականության պատճառով»:
Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ հունգարական ոստիկանների ձեռքն է ընկել ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ սուխումյան գողական կլանի ղեկավար, 51-ամյա Մերաբ Ջանգվելաձեն
Նախաքննության ընթացքում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք: Գործով մեղադրանք էր առաջադրվել Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի չգիտեմ` ինչ հանգամանքներում, ինչպես ինքը մի քանի օր է, ինչ տարածքում ուղղակի պտտվել է, տուն չի գնացել»:
Վանաձոր համայնքի ավագանու երեկվա նիստի 19 օրակարգային հարցից 4-ը դարձյալ վերաբերում էր դեռևս նոյեմբերին հաստատված բյուջեում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն:
Ոստիկանների կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու գործով ամբաստանյալ, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազոր Գևորգ Գևորգյանն այսօր հերքել է մեղադրանքը:
Հունիսի 19-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 123/021 տնակի մոտ հայտնաբերվել է զինամթերք:
«Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հունիսի 18-ին ձերբակալվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը` Էրսին Յոլջուն:
Պարզվել է, որ 2007 թ. հունիս ամսին Յուրիկ Բ.-ն 4,75 գ կշռով ափիոն թմրամիջոցը ձեռք է բերել 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ից, որը մահացել է 2008 թ.-ին: Յուրիկ Բ.-ն հրավիրվել է ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունք և տվել խոստովանական ցուցմունքներ:
ՋԷԿ-ի մաս կազմող համակցված շոգեգազատուրբինային թիվ 1 էներգաբլոկի աշխատակիցները` մոտ հիսուն մարդ, դժգոհ իրենց աշխատավարձի չափից և աշխատավարձի բարձրացման մասին խոստումները չկատարելուց, վերջնագիր են ներկայացրել տնօրինությանը:
«Մենք պետք է խիստ միջոցառումներ իրականացնենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր փորձում են գործել անօրինականության դաշտում»,- նշել է Արամ Հարությունյանը:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Հունիսի 19-ին, ժամը 19.42-ինտեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 40/15 տանը այրվել է վարագույր, ինչի հետևանքով տան բնակիչ 1986թ. ծնված Ա. Հարությունյանը ծխահարվել է և տեղափոխվել Վեդի քաղաքի ԲԿ:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Այսօր Գյումրի քաղաքում տեղացած հորդառատ անձրևի արդյունքում քաղաքի մի շարք փողոցներ ու թաղամասեր լցվել են ջրով՝ անանցանելի դարձնելով ճանապարհները:
Հարցին՝ արդյոք Սուրեն Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք և հավատո՞ւմ եք այն վարկածին, որ վերջինս քնած է եղել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է, որ իրավասու չէ նման գնահատականներ տալ, չի կարող նման հռետորական պատասխաններ տալ և որևէ գնահատական տալն իր կողմից էթիկայի կանոնների խախտում կլինի:
Իշխանական թևի ներկայացուցիչները վստահ են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը անմեղ են
Հունիսի 19-ին, ժամը 17.29-ին Լոռու մարզի Աքորի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ սույն թվականի հունիսի 15-ին ժամը 24.00-ից մինչև ժամը 01.00-ն Մ.Մխալյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 13 գլուխ ոչխար:
Հունիսի 19-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ, Արաքս և Խանջյան գյուղերում տեղացել է կարկուտ:
Իջնելով մեքենայից` ինձ մոտեցավ այդ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական` Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբևէ առընչություն չեմ ունեցել:
Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ:
Այսօր կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն նշանակված ժամից մոտ 40 րոպե ուշացումով:
Հունիսի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մուտքում կատուն ընկել է վերելակի հորանը. անհրաժշտ է օգնություն:
Հունիսի 19-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում: