Այս տարի առաջին դասարան կհաճախեն շուրջ 2400 երեխաներ
Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը։
Նրա փոխանցմամբ՝ տարեցտարի աճում է առաջին դասարանցիների թիվը. արդեն 5 տարի է այն գերազանցում է 2000-ը։
Անցյալ տարի առաջին դասարան է հաճախել 2250 աշակերտ, իսկ հաջորդ տարի այդ թիվը 2500-ից կավելանա, վստահեցրել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ վերջին երկու տարվա աճը պայմանավորված է Արցախյան մեծ հարսանիքով, որի ընթացքում ամուսնացել է շուրջ 700 զույգ եւ այսօր այդ զույգերի երեխաներն են դպրոց հաճախում։