Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը՝ այսօր խորհրդարանում կրքերը թեժացել են այն աստիճան, որ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջանցքում սկսել է հոխորտալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շոտլանդացի պաշտոնյաներին և պատգամավորներին իր երախտիքի խոսքն է ասել Շոտլանդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության բանաձևի ներկայացման կապակցությամբ:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայկական սերիալներին և դրանց աղետալի հետևանքներին:
Արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ Կանադայի ողջ հայությունը և հատկապես մոնրելահայությունը իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ անարդար մի որոշման, ըստ որի Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մայիսի վերջին կայացած եկեղեցական որոշման համաձայն պետք է լքի Կանադան, ուր ավելի քան տասը տարի հանդիսանում էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը:
168.am-ն այսօր այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ Բուդաղյանի պալատի մոտ հերթապահող քաղաքացիական հագուստով անձիք ասացին, որ վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել:
Հունիսի 18-ին, ժամը 10.39-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2Բ շենքի թիվ 23 բնակարանից քաղաքացին ցած է նետվել:
Հունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու:
Հունիսի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գայանե Պ.-ն:
Հունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած:
Գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երևան և իրենց պահանջն են արտահայտելու կառավարության առջև:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
«Եեթե գոնե մի փոքր լավ բան ունեք իմ մասին ասելու, շատ եմ խնդրում էլի՝ այդ լավ բաները իմ մասին հասցեագրեք այն հեռուստաընկերությանը, որը ինձ համարում է խուլիգան…»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանըն օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութի հերոս, Երեւանի ծայրամասերից մեկում՝ Արցախի փողոցում ապրող 14-ամյա Հովհաննես Հարությունյանին
Հունիսի 17-ին, ժամը 18.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական, Տեղեր, Անտառուտ և Օրգով գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղա-տնտեսական նշանակության ցանքատարածքները:
Հունիսի 17-ին, ժամը 20.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 136 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 1-ին զանգվածի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ամիրյանը վարելով Skoda մակնիշի՝ 75 VV 755 համարանիշի ավտոմեքենան, ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Այգեստան 11 փողոցի բնակիչ 40-ամյա Գագիկ Եղիազարյանին:
Քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ըստ որի` մարտի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Կենտրոնական բանկիե մոտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը նախ` հայհոյել, ապա` հարվածել է իր դեմքին:
Հունիսի 17-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:
Ես լուսանկարահանումներ էի իրականացնում Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը, ռեպորտաժը իրականացնելուց հետո իմ մեքենան հետապնդեց, ինչպես հետագայում պարզվեց, Ալիկ Սարգսյանի եղբայրը’ Անդրանիկ Սարգսյանը:
Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ:
Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել` համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու դեմ միջոցներ չձեռնարկելու համար:
ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին օրերին շարունակում է ուժեղացնել տեսչական ստուգումները հանրապետության բոլոր մայրուղիներին:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել խարդախություն կատարելու համար հայր և որդի Ալեքսանյաններին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
«Իրանց դեմ ծուղակ էին սարքել: Միայն իրանց դեմ չէր կարում խոսեր մարզպետը: Ծուղակ էր սարքել, որ տաներ, վերացներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի կինը՝ Անահիտը: Վերջինիս խոսքով, Սուրիկ Խաչատրյանը «միշտ նախանձում էր Բուդաղյան եղբայրներին»:
Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել` 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում տալու համար:
Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «ВАЗ 21 214» մակնիշի՝ 44 SU 999 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, Գեղարդավանքի ավտոկայանատեղի տարածքում, առանց վարորդի կողմից վարելու, հետընթաց սկսել է շարժվել և հայտնվել է ձորում տեղակայված տաղավարում:
2013թ. հունիսի 12-ին կալանավորվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանը: Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի, այն է՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով դատական նիստը:
Հունիսի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`