Բաժիններ՝

Հրազենի կրակոցից մահացած Վլադի մայրը չի հավատում, որ որդին բանակում խնդիր ուներ. (տեսանյութ). news.am

Հրազենի կրակոցից մահացած Վլադի մայրը չի հավատում, որ որդին բանակում խնդիր ուներ 19:20, 29.08.2014 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, Պատահարներ

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 28-ին գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանը Երեւանից էր, դեպքի օրը պետք է իջներ մարտական դիրքերից եւ 7 օրով արձակուրդ գար: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սիրանույշը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որդու հետ հենց դեպքի օրն էր խոսել:

«Սիսիանում էր ծառայում: Ծառայությունից գոհ էր, հաճախ էինք խոսում: Ցերեկը զանգեց, հավեսով խոսեց, տրամադրությունը լավ էր: Գիշերը 10-ին ինձ ասացին դեպքի մասին: Սկզբում ասում էին՝ թե երեխեն տնեցիների հետ խոսացել է, իրեն վատ է զգացել, խփել է ինքն իրեն: Հետո էլ ասեցին՝ ընկերն է խփել էրեխուն: Բայց ինձ ասեցին, որ իրականում սնայպերն է խփել էրեխուն»,- ասաց տիկին Սիրանույշը:

Մայրը բացառում է որդու ինքնասպանության վարկածը, ոչ էլ հավատում է, թե հնարավոր է՝ որդին ընկերների հետ կռված լիներ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս