Հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած թոշակառու կինը կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 201 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում:
Դաբաղ կոչվող հիվանդությունը, ընդհանուր առմամբ, սպառնում է ոչ միայն գյուղաբնակներին, այլ նաև Գյումրու բնակիչներին:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են մի քանի քաղաքացիներ գործարք կատարում գողացված քարտերով:
Հայի արտագաղթի պատճառը նախևառաջ հոգեբանական վիճակն է: Հայը ցեղասպանություն տեսած, վիրավոր ազգ է` էն գլխից: Իսկ ցեղասպանությունը 1000 տարի է տևել. մինչև 1915թ. քո երեսին թքել են, ով մեզ ժպտացել է, ուրախացել ենք, որ մարդու տեղ են դնում: Ինքնասիրությունը մեզ դարձրել է ոչ թե հպարտ, այլ գոռոզ:
Ես դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատասխանն ուղարկել էին մարզպետին, թե ինչ է պատասխանել` ոչինչ չասացին։ Անցավ մի քանի օր, ես 2011թ. նոյեմբերին դիմեցի «Կիսաբաց լուսամուտներ» Հեռուստահաղորդաշարին, շնորհակալ եմ` ցուցադրեցին։
Բյուջեով նախատեսված մեկ հիվանդի մեկ օրվա միջին ծախսերում ներառված են հիվանդի բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում և սննդի ծախսեր (մեկ օրվա համար 296 դրամ):
ՀՀ-ում թվով 100 ցմահ դատապարտյալ կա, նրանցից 97-ը իրենց պատիժը կրում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 3-ը՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող 97 ցմահ դատապարտյալներից 63-ը դատապարտվել են 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից հետո, և միայն 1 ցմահ դատապարտյալ է անազատության մեջ գտնվում 20 տարուց ավելի:
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
Շարքից ուշանալու համար ապտակել ու կոտրել է զինծառայողի ծնոտը։ Համենայն դեպս, նման գնահատական է տվել նախաքննական մարմինը հանդիսանալով թիվ N զորամասի վաշտի հրամանատար Վ.Լիսենկոյի գործողություններին։
Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 142 հոդվածի 1-ին մասի (Անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Ըստ օպերատիվ տվյալների` բանկում աղջկա ունեցած աշխատանքային լիազորությունների շնորհիվ 30-ամյա մոսկվացին առանց խոչընդոտի մտել է ֆինանսական բաժնի գրասենյակ և մի քանի րոպե անց դուրս է եկել այնտեղից փողի պարկով:
Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքներից մեկում էլ նշված էր, որ Վարդան Սեդրակյանն իրենց պատվիրել է նաև վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին և փեսային՝ Միքայել Մինասյանին, ինչպես նաև՝ թերթերից մեկի խմբագրին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:
Բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Դատախազության եւ ՀՔԾ աշխատակիցների համար նախատեսված ծառայողական համազգեստների օրինակելի ձեւերը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածում կատարված փոփոխության վերաբերյալ)
Բնապահպանության նախարարությունը 2013 թվականի ապրիլի 26-ին «Մեգո գոլդ» ընկերության Թուխմանուկ հանքավայրի պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն տվեց, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում:
Հունիսի 19-ին, ժամը 15.05-ին, Գորիս քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով,«Ֆ-1» տիպի 3 նռնակ` 1 պայթուցիչով, «ՊԳ» տիպի հակատանկային 1 նռնակ, 14 մմ տրամաչափի 9 արկ, «ԴՇԿ» գնդացրի 12,7 մմ տրամաչափի 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի՝ 71 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
ԲՀԿ խմբակցությունն այս առումով առաջարկում է կազմակերպել քննարկումներ` տեղեկանալու համար ապահովության գինը ու չկանգնելու համար փաստի առաջ, որ հետո չեն հիշում` ինչ են արել, ինչի դիմաց:
Դուք ի՞նչ է՝ կարծում էիք, որ եթե չասեք կանանց, մենք կըմբոստանանք ու չե՞նք հաստատի էս վարկը: Եվ դուք համոզված եք, որ այս վարկն այն վարկի ճակատագրին է արժանանալու, դրա համար ե՞ք դրել անունը՝ «կանանց…»:
Հայաստանի դիրքերը բարելավվել են և դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ:
Մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 10 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված գողության 2 դեպք։
Պարույր Հայրիկյանը հարցրեց՝ արդյոք Խաչատուր Պողոսյանը վախի ազդեցության տա՞կ է փոխել իր ցուցմունքը: Ամբաստանյալ Խ. Պողոսյանը ասաց, որ նման բան չկա, այժմ ինքը հայտնում է ճշմարտությունը:
Հունիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխող նրա հարազատներին խոչընդոտելու վերաբերյալ: