Քոչարյանի հարցազրույցում նորություն չկար. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստում կուսակցության ներկայացուցիչները քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ  ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, սեպտեմբերի վեցին հրավիրելու են խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելու են նաեւ աշնանային նստաշրջանին ընդառաջ հարցեր:

ԳԱԼԱ-ն ՀՀԿ մամլո խոսնակից հետաքրքրվել է, թե ինչպես կմեկնաբանեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Այս առնչությամբ Է. Շարմազանովը ասել է, թե Ռ. Քոչարյանի հարցազրույցում որեւէ նոր շեշտադրում հիմնականում չկա, հերթական հարցազրույցն էր եւ  մեկնաբանելու կարիք կամ անհրաժեշտություն ինքը չի տեսնում: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ հաջորդ հարցը, թե մասնավորապես ի՞նչ էր ակնարկում Ռ. Քոչարյանը, երբ պատասխանելով քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին հարցին, հայտարարել էր, որ ամեն ինչ կախված է հանգամանքներից:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ որոշվեց Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է. «Նորություն չէ, որ ՀՀ-ը Թուրքիայի նախագահին հրավեր է ուղարկել,  եւ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք որոշում կայացրեցինք, եւ մեր կողմից որոշվեց , որ մասնակցելու է արտգործնախարարը, եւ նա հանձնեց նախագահի նամակը: Ես կիսում եմ այն փորձագետների կարծիքները, որ այս հրավերն արդարացված է, ՀՀ –ն եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ինքը Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է եւ ակնկալում է Թուրքիայի առերեսումը պատմության հետ: Եթե նման բան լինի եւ Թուրքիայի նախագահը գա Հայաստան,  ապա սա կխոսի այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավն ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս