ԼՂՀ վարչապետին ներկայացվել է Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ, Հայջրնախագծի ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին:
Հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. Հեկտար հողատարածք:
Ա. Հարությունյանը կարևորելով նախագծի նշանակությունը այն պատմական է անվանել` նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին քննարկվում էր Սարսանգի ջրերը ինքնահոս եղանակով գյուղատնտեսակն նպատակներով օգտագործելու հարցը: Վարչապետի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ նշանակություն է ունենալու Արցախի և մասնավորապես Մարտակերտի շրջանի համար, քանի որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության և ինքնաբավության հարցերում այն մեծ ազդեցություն է ունենալու:
Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագծի ներկայացման համար և համոզմունք հայտնել, որ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը միջոցներ կգտնվեն այն հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:
Հանդիպմանը մասնկացում էին շահագրգիռ կառույցների ղեկավարներ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին