Մելիտա Արիստակեսյան. «Դպրոցներում վաճառվում է սնունդ, որ ստեղծված է ոչ թե բնության, այլ բիզնեսի կողմից»

Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Մելիտա Արեստակեսյանը` անդրադառնալով դպրոցներում մատուցվող սննդի որակին և սանիտարահիգիենիկ վիճակին, ասաց, որ իրենք շատ լուրջ ուսումնասիրություններ են կատարում այս ուղղություններով.

«Սպառողական շուկան այնքան բազմազան է, գովազդներն այնպես են աշխատում, որ սպառողի ենթագիտակցական մակարդակում ձևավորվում են ինչ-որ տրամաբանութուններ՝ գնում է խանութ, գնում՝ նույնիսկ վտանգավոր սնունդ, որը գեղեցիկ փաթեթավորված է: Փաստաթղթային մակարդակով Հայաստանում ամեն ինչ ունենք, սակայն դրանց կիրառության հարցում կաղում ենք»,- ասաց նա:

Ըստ նրա՝ սննդի մեջ օգտագործվում են տարբեր հավելանյութեր, բուրավետիչներ, որոնք հաճելի համ են տալիս տվյալ արտադրանքին և երեխան նախընտրում է դա.

«Օրինակ՝ յոգուրդ ընտրելիս՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տուփի վրա գրված լինի 10-ի 7 աստիճան գամ/գրամ, որը յոգուրդի օգտակարությունն է: Արտասահմանյան լավագույն ֆիրմաների արտադրած յոգուրդների վրա դա գրված չէ, իսկ մեր տեղականի վրա առկա է:

Կարդացեք նաև

Եգիպտացորենից ստացված ադի-բուդիները, որոնք ներմուծվում են Հայաստան, գենետիկորեն մոդիֆիկացված են, որի մեծ քանակի ընդունումը վտանգավոր է երեխայի համար, որովհետև դա ստեղծված է ոչ թե բնության, այլ բիզնեսի կողմից:

Տարբեր տեսակի չիպսերը, սուխարիները, որոնք ունեն տարբեր համեր, ևս վաճառվում են բուֆետներում, իսկ դրանք կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ: Առկա են նաև ուկրաինական կոնֆետներ, որոնց ռադիացիայի ստուգված լինել-չլինելը մենք չգիտենք: Իսկ ռադիացաիան ունի կուտակվելու հատկություն, այսինքն՝ օրգանիզմից դուրս չի գալիս և ինչ-որ հասակում առաջացնում է հիվանդություն»,- նշեց նա:

Մելիտա Արեստակեսյանն ասաց, որ առաջ շատ ավելի խիստ էր ներմուծվող ապրանքների վերահսկողությունը. «Կար պարտադիր ցանկ: Պարենային և ոչ պարենային այն ապրանքները, որոնք ներառված էին պարտադիր ցանկի մեջ, մինչև փորձարկում չանցեին , համապատասխան սերտիֆիկատը չստանային, իրավունք չէին ստանում մաքսային սահմանն անցնելու: Հիմա մոտեցումն այլ է: Ինչը որ ունի տեխնիկական կանոնակարգ, որը կառավարությունն է հաստատում, պետք է իրացման ոլորտում ունենա սերտիֆիկատ, իսկ ինչը չունի՝ կարող է և սերտիֆիկատ չունենալ: Դպրոցներում պետք է ընդունվեն այն մթերքները, որոնք պարտադիր ցանկի մեջ ընդգրկված են և անվտանգ են»,- պարզաբանեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս