
Երեքով եկան՝ ներողություն խնդրեցին. ծեծված սիրիահայ բժիշկը բողոքը հետ է վերցրել. NEWS.am

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը, ում օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում Թալինի քաղաքապետի բարեկամները ծեծի էին ենթարկել, ոստիկանությունից հետ է վերցրել բողոքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բողոս Աղոյանը:
«Իրենք երեքով՝ քաղաքապետի եղբայրը, վարորդը՝ Կայծը, քաղաքապետի բարեկամը՝ Սուրիկ Գրիգորյանը, եկան եւ անձամբ ներողություն խնդրեցին ինձնից: Մենք հաշտվել ենք, հաշտության պայմանագիր ենք կնքել: Իրենք ընդունել են իրենց մեղքը, կարծում եմ՝ նման բան այլեւս չի լինի, ու իմաստ չկա շարունակել թշնամությունը. ես Թալինում եմ ապրում ու աշխատում, կինս էլ թալինցի է: Այնպես որ՝ ես դիմումս հետ եմ վերցրել ոստիկանությունից»,- հայտարարել է բժիշկը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։