Բաժիններ՝

Շիրակի մարզում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Աշխատանքային այցով Շիրակի մարզ էր այցելել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա նախ հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, այնուհետ եղել նաև Գյումրու քաղաքապետարանում:

Փակ դռների ետևում կայացած հանդիպմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը և վարչության այլ աշխատակիցներ:

Խորհրդակցությունից հետո նախարար Երիցյանը նշել է, որ քննարկվել են մի շարք հարցեր՝ առաջիկայում մարզում ստեղծվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ կապված:

Արմեն Երիցյանն «Ազդարար» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է ոլորտի մի շարք խնդիրների և բացթողումների ևս՝ շեշտել, որ իր աշխատանքային այցերը Շիրակի մարզ պարբերական բնույթ կկրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031