Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցով Սահմանադրական դատարան դիմելու փաստաթուղթն արդեն պատրաստ է: Վաղը չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», դիմելու են ՍԴ` պահանջելով հունվարի 1-ից գործող համակարգից հանել պարտադիր բաղադրիչը:
Խնդրում ենք, Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պետության եւ հասարակության շահերը պաշտպանելու եւ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ։
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման եւ անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:
Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաեւ սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաեւ պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի (Մ-4) 7-րդ կմ-ում գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել:
«Մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել` հիմնավորելու Վ.Պետրոսյանի մեղավորությունը: Ազատազրկումը խախտում է անմեղության կանխավարկածը եւ վտանգի տակ դնում նրա առողջությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Քեռուն է զանգել վերջին անգամ ու ասել, որ իրենց տուն գա. հետը շտապ գործ ունի, քեռին էլ ասել է, որ հետո կգա, Հրոն ասել է, որ հետո ուշ կլինի և հեռախոսն անջատել է»:
«Դա չի համապատասխանում իրականությանը: Մանրամասներ չեմ կարող ձեզ հաղորդել, որովհետեւ ինչ- որ մի միջադեպ չէ, որ արժե չգիտեմ ինչ սարքել: Միջադեպ է տեղի ունեցել, կոլեկտիվ է, կոլեկտիվի մեջ ինչ -որ բաներ կարող է եղած լինել, ինչը չեմ կարծում` որեւէ կոլեկտիվում եղած չլինի: Գիտենք, որ այդ հարցում զբաղվում են համապատասխան մարմինները, այլեւս մեկնաբանության կարիք չկա»:
Սույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:
ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին դադարեցնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Ժամը 09:30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են KIA մակնիշի 35 ՕD 055 համարանիշի, Hyundai մակնիշի 73 VT 303 համարանիշի և Mitsubishi IO մակնիշի 27 ՕՕ 030 համարանիշի ավտոմեքենաները:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողներին կալանավորել են:
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական «Սուրբ Էջմիածին» եկեղեցի:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.55-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի բնակիչ՝ 1986 թ. Լ. Գ.:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և գազի վթարային ծառայության աշխատակիցներ: Ըստ նախնական տվյալների` տուժածներ չկան:
Ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Լոռու մարզի Կողես գյուղ կանչի մեկնելիս Ագարակ գյուղում արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սիսիան-Գորիս, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:
Ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ տեղեկությունների՝ սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Արիստակեսյանը վիճաբանում է աշխատակիցների հետ:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն. Կարինեն ու հարազատներն այդ եզրակացությանը չեն էլ սպասում:
Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհվել է Հրանտ Պողոսյանը:
Ամեն մեկը պետք է ունենա իր մրցանակաբաշխությունը. ժողովրդականն՝ իրենը, «փոփը»՝ իրենը, իսկ մենք ամեն ինչ խառնում ենք: Հետո նայում ես, տեսնում ես՝ այսքան մրցանակ կա:
Պարզվել է, որ երեխան արթնանալով և տեսնելով, որ տանը մենակ է մնացել, դուրս է եկել պատշգամբ և օգնություն խնդրել՝ կանչելով մորը: Հրշեջ-փրկարարները մոտեցել են երեխային և պատշգամբից ուղեկցել բնակարան:
Երևանում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ:
Տարբեր կառույցների քննիչներին մեկ մարմնում միավորող Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա կիրառել ստանդարտացված կանոններ, գործընթացներ, դասընթացներ և մեթոդներ՝ քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: