Բաժիններ՝

Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի տնօրենը ընկերուհու հետ աշխատակից է ծեծել. երկու աշխատակցուհի հիվանդանոցում են

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ով նաեւ «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրենն է, վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, որից հետո նրանցից երկուսին շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:  ԳԱԼԱի աղբյուրների փոխանցմամբ՝ տեղի է ունեցել նաեւ ծեծկռտուք: Եվ ոչ միայն տնօրեն Կարեն Արիստակեսյանը, այլ նաեւ թանգարանի մեկ այլ աշխատակցուհի Վարդիկը, որի մասին թանգարանում խոսում են, որ Կարեն Արիստակեսյանի ընկերուհին է, ֆիզիկական բռնության են ենթարկել 50-ամյա եւ 60-ամյա աշխատակցուհիներին: Նրանք երեկվանից գտնվում են Արմավիրի բժշկական կենտրոնում եւ ստացիոնար բուժման են ենթարկվում: Ըստ տեղեկությունների՝ կանանցից մեկի մոտ արյան զեղում է ախտորոշվել, քանի որ հարվածել են ինֆարկտ տարած կնոջը նախ սրտի շրջանում, ապա՝ պարանոցին, իսկ մյուսի մոտ՝ սրտի անբավարարություն: Կանայք հիմա երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն եւ շարունակում են մնալ հիվանդանոցում: Կան տեղեկություններ նաեւ, որ տեղի ունեցածից հետո Արիստակեսյանը հրավիրվել է ոստիկանական բաժանմունք:

Ըստ տեղեկությունների՝ սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Արիստակեսյանը վիճաբանում է աշխատակիցների հետ:  ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա վայելում է ՊՆ համակարգում առանցքային դեմքերի հովանավորությունը եւ իրեն անպատժելի է զգում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս