Բաժիններ՝

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով որոշ ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս