Բաժիններ՝

Ուժեղ ձնաբքի պատճառով փակվել են Բերդ-Ճամբարակ, Ստեփանավան-Կաթնաղբյուր, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ, Ստեփանավան-Կաթնաղբյուր, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել են:

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մազի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Արագածոտնի մարզի Նիգավան, Սարալանջ, Լուսագյուղ, Թթու ջուր գյուղերի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Կոտայքի մարզում Հրազդան-Ջրառատ, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև30 նստատեղունեցողավտոմեքենա­ներիհամար, իսկմնացածավտոմեքենաներիհամար` անվաշղթաներիկիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս