
Փրկարարներն օգնել են պատշգամբում գտնվող 6 տարեկան երեխային

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից 6 տարեկան երեխան օգնություն է խնդրում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երեխան արթնանալով և տեսնելով, որ տանը մենակ է մնացել, դուրս է եկել պատշգամբ և օգնություն խնդրել՝ կանչելով մորը: Հրշեջ-փրկարարները մոտեցել են երեխային և պատշգամբից ուղեկցել բնակարան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն