Բաժիններ՝

Մի քիչ ռաբիս է, մի քիչ՝ 6 ու 8, մի քիչ՝ կլկլոց, «պոպսան» իր չանչերով Հայաստանում է. Բարսեղ Թումանյան

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադարձել է տարբեր տարիների երաժշտական մրցանակաբաշխություններին տարբեր ժյուրիներին՝ նշելով, որ դասական արվեստը պետք է ունենա իր առանձին մրցանակաբաշխությունը։ Ըստ նրա՝ որպեսզի մենք դաստիարակենք լուրջ փոփ երգիչ կամ երգչուհի, որպեսզի վաղը դուրս գա և ներկայացնի հայկական երգարվեստը, բոլորովին այս շոուները պետք չեն:

Պարոն Թումանյան, անցկացվեց Հայկական երաժշտական 2013մրցանակաբաշխությունը, որով որոշվել են շոուբիզնեսի լավագույնները։ Եթե հիշողությունս չի դավաճանում, նախկինում անվանակարգեր կային նաև օպերային երգիչերգչուհիների համար ևս:

– Դե կոպիաներով, կապիկությամբ է ամեն ինչ որոշվում էլի, ոչ թե ըստ արժանվույն: Եվ չի կարելի «փոփ»-ը խառնել դասականին: Եվ դասական արվեստը պետք է առանձին իր մրցանակաբաշխություն ունենա, իր հատուկ առանձին ժյուրին՝ իր գնահատականներով: Ամեն մեկը պետք է ունենա իր մրցանակաբաշխությունը. ժողովրդականն՝ իրենը, «փոփը»՝ իրենը, իսկ մենք ամեն ինչ խառնում ենք: Հետո նայում ես, տեսնում ես՝ այսքան մրցանակ կա:

Չնայած, ինչպես ասում են՝ а суди кто такие՝ ովքեր են որոշողները: Ու ես համոզված էլ չեմ, որ ամեն ինչ օբեկտիվ հիմքերով է: Ու էսօրվա վիճակը, որ էսպես անքննադատ է, պարզ չի՞, որ ամեն ինչ որոշվում է ծանոթով, հատկապես «պոպսա» հասկացությունը, որը հատուկ կատեգորիա է: Դա նույնն է, ինչ ռաբիսը իր բոլոր չանչերով տարածված, իր մեջ բաներ որոշող, ու արդեն ինչ-որ հատուկ աշխարհներ են ձևավորված: Իրենք են որոշում՝ դասականը կլինի՞, օպերային, երգիչ թե ջութակահար, եթե իրենք պետք է որոշեն …

Այսինքն՝ այդ 6/8 –ը նկատի ունեք՝ ասելով, որ փոփը դարձել է ռաբիս ու դրանից էլ վատ՞։

-Չէ, ռաբիսը ուրիշ հասկացություն է. մի քիչ ռաբիս է, մի քիչ 6 ու 8 է, մի քիչ կլկլոց է, մի քիչ՝ ռուսական: Դա կոնկրետ դեմք չունեցող երևույթ է:

Միևնույն է՝ այդ «փոփ» երաժշտության տակ արդեն երկու սերունդ է՝ Հայաստանում ճաշակ է ձևավորվում:

-Հատուկ է արվում, որպեսզի այս ժողովրդին հասցնեն անասնական վիճակի: Տեսնում ենք, հասկանում ենք՝ ինչպես է արվում:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս