
Պատվաստումից հետո մահացած փոքրիկի ծնողները չեն բողոքել. Բժիշկը շարունակում է աշխատել

Երեւանի Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում նոյեմբերի 11-ին մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի ծնողները գործ չեն հարուցել փոքրիկին պատվաստած բժշկուհի Սոնյա Սուրենովնայի դեմ, որին մեղադրում են իրենց երեխայի մահվան մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մերիի հորաքույրը` Կարինե Սարգսյանը. «Գործ չի հարուցվել, անկեղծ ասած, մենք չէինք էլ ցանկանում գործ հարուցել: Մեր միակ ցանկությունն այն էր, որ այդ կարգի մասնագետը իրավունք չունենա աշխատելու»:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն. Կարինեն ու հարազատներն այդ եզրակացությանը չեն էլ սպասում. «Դե մենք դրա վրա հույս չենք դնում. Առողջապահության նախարարությունը, բժիշկն ու փաստաբանն էնպես են խառնվել իրար և ամեն կերպ իրենց արդարացնում, որ դժվար մեզ անաչառ և ազնիվ պատասխան տան»:
Փոքիկին պատվաստած բժշկուհի Սոնյա Սուրենովնան շարունակում է աշխատել Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: