ԵՄ Խորհրդատվական խումբ. Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել
Տարբեր կառույցների քննիչներին մեկ մարմնում միավորող Քննչական կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա կիրառել ստանդարտացված կանոններ, գործընթացներ, դասընթացներ և մեթոդներ՝ քննությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` այսպիսին է Հայաստանի Հանրապետության Եվրոմիության Խորհրդատվական խմբի անդամ, դատաիրավական բարեփոխումների քաղաքական խորհրդական Դոկտոր Չարլս Է.Էրլիչի տեսակետը: Միացյալ քննչական մարմնի ստեղծումն, ըստ նրա, քննության որակի վերաբերյալ առկա բոլոր բողոքները շտկելու ուղղությամբ կատարվող կարևոր քայլ է:
Դատաիրավական բարեփոխումների քաղաքականության խորհրդականը գտնում է, որ նոր մարմնի՝ անկախ կառույց լինելու որոշումը պարտավորեցնող է, սակայն միաժամանակ ընդգծում, որ իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության սկզբունքների ճիշտ համադրման դեպքում անկախ կառույցները բարձրացնում են պրոֆեսիոնալիզմի մակարդակը և իջեցնում առանցքային հասարակական գործառույթների քաղաքականացումը:
Ըստ ԵՄ խորհրդատվական խմբի անդամ մասնագետի՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր մեթոդներ են կիրառում նախաքննություն իրականացնելու համար, այս հարցում գոյություն չունի եվրոպական չափանիշ: Հայաստանի պարագայում Քննչական կոմիտեն պետք է գործի գլխավոր դատախազությունից և գործադիր մարմնից անկախ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: