ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը:
Ժամը 09:00-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, բախվել են Lexus մակնիշի 14 ՕՕ 505 համարանիշի, Opel մակնիշի 35 ԼD 516 համարանիշի, ГАЗель մակնիշի 07 88 Տ համարանիշի ավտոմեքենաները:
168.am-ը քիչ առաջ կապվեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանի հետ՝ ճշտելու համար, թե պատրաստվո՞ւմ են արդյոք գրող Լևոն Խեչոյանին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու հարցում միջամտել:
Կալանավորված փաստաբանն իր ներկայացուցիչը չուներ դատարանում: Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Կ.Ասատրյանն առարկել է հայցի դեմ, միջնորդել, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ գործը մերժվի եւ հայտնեց, որ «Փաստաբանն անհասանելի է» (2011թ. մայիսի 26) հրապարակման հեղինակը միտում չի ունեցել վիրավորել փաստաբանին: Խնդրեց հայցը մերժել ամբողջությամբ:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցում` թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել են 1967 թ. ծնված Սուսաննա Դ.-ի անձնագիրը և դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ:
«Ձյուն մաքրելը լավ բան է։ Նախ՝ այն կարող է լինել առավոտյան նախավարժանք, կարող է այրել ձեր ավելորդ կալորիաները, բնության հետ շփվելու առիթ դառնա։ Ասածս ինչ է. քաղաքային իշխանությունների վրա ավելորդ փնթփնթալու փոխարեն ավելի լավ է մի-մի բահ առնեք ու մաքրեք ձեր դռան առաջը»:
Ըստ որոշ խոսակցությունների՝ մի քանի ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանին շտապ մեծ գումար է անհրաժեշտ եղել։ Այդ գումարը հայթայթելու համար նա իր վարորդին` Ապոյին, հրահանգել է իր «Ջի կլասի» «Մերսեդեսը» տանել և գրավադրել գրավատանը։
61 տարեկան հասակում տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը:
Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանում ինտենսիվ աշխատանք է կատարվում՝ արժեզրկելու այն ամենը, ինչը ազգային է, մշակույթին և հոգևորին է վերաբերվում։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում իշխանական մեծ գաղտնիք է բացահայտել։ Նա հայտնել է, թե երբ է ՀՀԿ-ն պատրաստվում հեռանալ իշխանությունից։
«Ոչ մի բան չնայած դեռ պարզ չէ, հնարավոր է նաեւ, որ ձերբակալվածներից մեկին հետո բաց թողնեն: Այսօր եւ երեկ ինչ խոսում են՝ հեռախոսի գողություն, զանգ հորը եւ այլն, բոլորը նմանվում է բամբասանքի, ես դրանց այնքան էլ չեմ հավատում եւ խորհուրդ եմ տալիս նաեւ ձեզ»:
Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղի հաճախող զբոսաշրջիկներին և քաղաքացիներին առ այսօր դեռ չի հաջողվել վայելել 170 հազար դոլարանոց ՝«էլիտար» զուգարանում կարիքները հոգալու բերկրանքը, քանի որ բիոզուգարանն իր բուն նպատակին ծառայելու փոխարեն, վերածվել է պատմական հուշարձանի։
Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է:
«Եթե չլուծվեն դրանք, կվաճառեք, կհեռանա՞ք»։ Պատասխանը եղել է գրեթե դրական։ Այստեղ Տ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն։
Դիակից 10մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է АКС 74 ինքնաձիգի 5,45մմ տրամաչափի 8 հատ կրակված պարկուճ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջև անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 39 հացեում գտնվող շինանյութի խանութում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանապետը վերջին նիստերից մեկը նվիրել է Երևանի ոստիկանության բաժինների պետերի խնջույքների ու սեղանակիցների ընտրության հարցին։
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Սա շատ նման է այն հայտնի խոսքին, երբ մեկը ասում է՝ բաժակը կիսալիքն է՝ մյուսը՝ կիսադատարկ»:
Ժամը 06:00-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի 32 ԼՏ 069 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցի հարևանությամբ, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճանապարհի մայթեզրին տեղադրված երկաթե ցանկապատին ու հայտնվել փոսում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի դրությամբ, փակ են Վայք-Ջերմուկ, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լ.Մադոյան փողոցի թիվ 245 տան բակում կառուցված օժանդակ շինության դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա երկրորդ ձերբակալված անձ:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարմենի փողոցի թիվ 23 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:
Բժիշկների փոխանցմամբ՝ մանկիկը խմել էր տատիկի ճնշման դեղերը եւ ճնշումը կտրուկ նվազել էր: Այժմ նա երակային ներարկում է ստանում, ճնշումը կանոնակարգվելուց հետո դուրս կգրեն:
Համաժողովրդական սիրո ընտրության առավելագույն ձայներն արդարաբար վաստակած մարդկանցից մեկը եղել ու մնում է Գրիգոր Հասրաթյանը, ում մասին շատ հետաքրքիր պատմություններ կան