
Կալանավորվել են Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով ձերբակալված երկու զինծառայողները

Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողներին կալանավորել են:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշել է, որ 19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջդրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երկու զինծառայողների նկատմամբ էլ խափանման միջոցէ ընտրվել երկամսյա կալանքը:
Մանրամասները այստեղ`