
«Սարդարապատ»-ի թանգարանի տնօրենը ծեծել է աշխատակիցներին. ՊՆ-ն հերքում է

ԳԱԼԱ-ն երեկ հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, որից հետո նրանցից երկուսին շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ տեղի է ունեցել նաեւ ծեծկռտուք:
Եվ ոչ միայն տնօրեն Կարեն Արիստակեսյանը, այլ նաեւ թանգարանի մեկ այլ աշխատակցուհի Վարդիկը, որի մասին թանգարանում խոսում են, որ Կարեն Արիստակեսյանի ընկերուհին է, ֆիզիկական բռնության են ենթարկել 50-ամյա եւ 60-ամյա աշխատակցուհիներին: Նրանք արդեն երրորդ օրն է՝ գտնվում են Արմավիրի բժշկական կենտրոնում եւ ստացիոնար բուժման են ենթարկվում:
ՀՀ ՊՆ-ն սակայն հերքում է տեղեկությունը: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կայքի հետ զրույցում ասել է.
«Դա չի համապատասխանում իրականությանը: Մանրամասներ չեմ կարող ձեզ հաղորդել, որովհետեւ ինչ- որ մի միջադեպ չէ, որ արժե չգիտեմ ինչ սարքել: Միջադեպ է տեղի ունեցել, կոլեկտիվ է, կոլեկտիվի մեջ ինչ -որ բաներ կարող է եղած լինել, ինչը չեմ կարծում` որեւէ կոլեկտիվում եղած չլինի: Գիտենք, որ այդ հարցում զբաղվում են համապատասխան մարմինները, այլեւս մեկնաբանության կարիք չկա:
Մանրամասները այստեղ`