
Եվս մեկ դատավոր պաշտոն կստանա դատախազությունում

ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին դադարեցնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Այս պահի դրությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս համապատասխան հրամանագիր չի ստորագրել:
Կայքի տեղեկություններով` Գ.Ավագյանը նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն ու տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետ և արդեն իսկ օրվա կեսն անց է կացնում ապագա աշխատավայրում:
Մանրամասները այստեղ`