Բաժիններ՝

Թալինցի 15-ամյա տղան ինքնասպանությունից առաջ «Օդնոկլասնիկիում» փոխել է գլխավոր նկարն ու զանգել քեռուն

Դեկտեմբերի 13-ին Թալինում ինքնասպանություն գործած 15-ամյա Հրանտ Վարդանյանը մինչեւ տուն գալը բակում ընկերների հետ ձնագնդի է խաղացել, բարձրացել տուն, հաց կերել, 14:09 րոպեին մտել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանց, փոխել գլխավոր նկարը, դրանից հետո զանգահարել է մորեղբորը, ասել, որ շտապ գործ ունի նրա հետ, այնուհետև հեռախոսը թողել է տանը եւ իջել բակ, ու դրանից հետո նրան գտել են ավտոտնակում՝ շարֆով կախված:

Այս մասին NEWS.am-ին պատմել է մահացածի հարևաններից մեկը:

«Քեռուն է զանգել վերջին անգամ ու ասել, որ իրենց տուն գա. հետը շտապ գործ ունի, քեռին էլ ասել է, որ հետո կգա, Հրոն ասել է, որ հետո ուշ կլինի և հեռախոսն անջատել է»,- պատմեց աղբյուրը՝ նշելով, որ դրանից հետո էլ քեռու զանգերին չի պատասխանել:

Հրանտի մորեղբայրը շտապել է նրանց տուն, սակայն տղային չի գտել տանը: Հրանտի եղբոր հետ երկար ժամանակ փնտրելուց հետո 16։30-ից 17։00-ի սահմաններում նրան գտել են ավտոտնակում։ Հրանտի սիրտն այդ պահին դեռ աշխատել է, հասցրել են հիվանդանոց, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել:

Թալինցիները չեն հասկանում, թե ինչն է 15-ամյա Հրանտին նման քայլի դրդել. «Շատ ապահովված ընտանիք, խելացի, գերազանց սովորող երեխա, ուղղակի չենք հասկանում, ինչի նման քայլի դիմեց»:

Դեկտեմբերի 15-ին Հրանտին հուղարկավորել են։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս