Ժամը 01:11-ին Լոռու մարզային փրկարարների վարչությունը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 25 հասցեի բնակիչ Վիկտոր Ալեքսենկոյին պատկանող տնակում:
Արձակագիր Լեւոն Խեչոյանի Գերմանիայից Հայաստան բերելու համար համապատասխան գումարն արդեն փոխանցվել է:
Չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ:
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը վերջապես կատարեց ԱԺ բարձր ամբիոնից հրապարակավ տված իր խոստումը և ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկեց մի դիմում՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն այդ դիմումն ընթերցողների մոտ լավագույն դեպքում միայն լայն ժպիտ է առաջանում:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Սասուն Բ.-ն:
Արեն Վիրաբյանը դատարանին հայտնեց նաև, որ Արտակը միշտ շատ ջերմ է արտահայտվել Սամվել Շարբաթյանի մասին՝ անընդհատ ասելով՝ քեռին, քեռին, և նա չէր կարող սպանելու դիտավորություն ունենալ: Երբ այս մասին ասել է քննիչին, վերջինս համակարգչով ինչ-որ դիակի լուսանկարներ է ցույց տվել իրեն, ասելով՝ էս էլ քո «քեռին, քեռին» անողները, տեսնո՞ւմ ես՝ ինչ են արել:
Այսօր ժամը 12:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունը քաղաքացի Հրաչ Թորոսյանից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ իրեն պատկանող «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Լորուտ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտ 10 մետր խորությամբ ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու…
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է այլ անձանց:
2014թ. Սիրիայի ներսում իրավիճակի վատթարացման եւ փախստականների շարունակական արտահոսքի հեռանկարի առջեւ կանգնած լինելով ՄԱԿ-ի գործակալությունները երկուշաբթի օրը դիմել են դոնորներին խնդրելով 6.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մինչեւ այժմ մեկ մարդասիրական ճգնաժամի համար պահանջված ամենամեծ գումարը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր PCD Հայաստանի մասնաճյուղի նախագահ Այծեմնիկ Ասատրյանի հետ քննարկեց առաջիկա համագործակցության հեռանկարները։
Դատարանի մոտ հավաքվածներն ասել են, որ զինկոմի տղան միշտ էլ փայլել է իր լկտի պահվածքով, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ` ծեծի ենթարկել մի քանի հոգու և ամեն անգամ զինկոմ հոր շնորհիվ ջրից չոր է դուրս եկել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:
«Ես դա արդեն պարզաբանել եմ գրավոր տեսքով։ Անձամբ չեմ հավատում, որ ավտովթարի հետևանքով դրսի կողային հայելիները կարող են թռնել, ընկնել մեքենայի մեջ»:
«Արդեն սովոր ենք նման խոսակացությունների, բայց Սիրուշոն ամունու հետ հաշտ ու խաղաղ ապրում են՝ սովորական ընտանիքների նման»:
Այսօր՝ վաղ առավոտյան «Շիրակ կենտրոնի» գրասենյակ զանգահարեց նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Հայկանուշ Ավետիսյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Զանգեր ստացանք նաև առողջապահության նախարարությունից:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրային Հ1 հեռուաստաալիքի եթերում դիտարկված 7 օրերի ընթացքում մեկից ավելի անգամ գովազդով ընդմիջվել է մինչեւ 20 րոպե տեւողությամբ 6 հաղորդում (ընդամենը 11 անգամ), հ2. 8 հաղորդում` ընդամենը 33 անգամ, Արմենիա. 13 հաղորդում` 17 անգամ, Երկիր Մեդիա. 19 հաղորդում` 30 անգամ, Կենտրոն. 18 հողորդում` 20 անգամ, Շանթ. 11 հաղորդում, 17 անգամ:
Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից փոքրիկը` չորսամյա Ֆելիքսը, դեռևս նորածին հասակից կորցրել է մեկ աչքը, ավելին` օրերս մանկապարտեզում խաղալիս ընկել և կոտրել է, ընդամենը երկու ամիս առաջ, բանկից վարկով վերցրած գումարով գնված, աչքի արհեստական ոսպնյակը: Հիմա նրանց ընտանիքը նորը գնելու միջոցներ պարզապես չունի:
Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974 թվականին կամ դրանից հետո, 2014թ. հունվարի 1-ից նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստանալու են 6.6-ից մինչև 13.0% ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ կախված աշխատավարձի չափից:
Դեռ երեկվանից զարդարում էին նաև Ազգային Ժողովի այգին, իսկ այգու կենտրոնում՝ շատրվանների դիմաց, մեծ եղևնի էին տեղադրում:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը միացել է «Փրկենք օգնենք Աննային» նախաձեռնությանը: 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա:
Առնվազն շահագործման ժամկետի խախտման պատճառով իրականությանը չհամապատասխանող այս վերջին դրույթի ներառումը հանձնման-ընդունման ակտում մենք համարում ենք պարզ մանիպուլյացիա և պատասխանատվությունից խուսափելու միջոց:
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ վառվել են նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի ու գեղարվեստական լույսերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է` մեքենա վարելիս կամ փողոցն անցնելիս մի խոսեք բջջայինով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է հավաբուն:
«Մենք հրապարակում էինք եւ փորձում էինք հաղորդակցվել բարձրախոսով եւ մեր բողոքը արտահայտել այն խնդիրների վերաբերյալ, որ կան այս քաղաքում, մասնավորապես Ծածկած շուկայի խնդրի վերաբերյալ, երբ որ դա քաղաքապետարանի պարտականությունների տակ է պաշտպանել շուկան որպես պատմական շինություն եւ նամանավանդ քաղաքապետը ինքը հայտարարել էր, որ դա ապօրինի է, եւ այն պարտավոր են ապամոնտաժել»: