Թուրքիայի նախագահը մեկնել է Կատար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին մեկնել է Կատար՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կատար են ուղեկցել նրա կինը՝ Էմինե Էրդողանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ, առողջապահական քաղաքականության գրասենյակի ղեկավար, պրոֆեսոր Հալիթ ԷրեբաԷան:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Կատար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930