ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ոստիկանական պահպանությունը սահմանել որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, տարանջատել ոստիկանական պահպանության և մասնավոր պահնորդության ոլորտները, ինչպես նաև ամրագրել ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների և ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը:
Կառավարությունը քննարկել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեղամ Ն.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Փոփոխելով ու լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, ՀՀ կառավարությունն այսօր սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն
Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ որևէ բուժհաստատության հետ կնքված պետպատվերի պայմանագիրը խզվի` վերջինիս կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով:
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մոտ 150 քառ. մետր մակերեսով տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ երկրապահ կամավորականների միությանը` իր իսկ ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:
«Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, – ասել է վարչապետը: – Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձանգանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ընտրությունների ժամանակ մեզ մոտ միշտ լարվում է քաղաքական մթնոլորտը, և ուժեղանում են գրոհները՝ ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների»,- ասել է Մելիքյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2013թ. միայն 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է (7 դեպք) ամբողջ 2012-ի ցուցանիշի համեմատ (4 դեպք):
Լիսկայի և իր որդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումն այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երևանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում և ազատվել դեկտեմբերին:
«Սա կոկորդիլոսի ներկրման առաջին փորձն է: Ներկրված կենդանիները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 12 կգ, Հայաստան են բերվել ապխտած վիճակով»,- ասել է ծառայության մամուլի խոսնակը:
Դիտարկմանը, որ, փաստորեն, «ավելի լավ Երևան» չունեցանք, Ա.Երիցյանը պատասխանեց. «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք՝ կտեսնեիք»:
Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասը կապող երկաթգծով անցումը շուրջ մեկուկես տարի առաջ փակվեց, այն էլ՝ մեծ աղմուկով: Դժգոհ էին այդ տարածքում առեւտուր իրականացնողները, ում համար պատի կառուցումը առեւտրաշրջանառության նվազում էր նշանակում:
Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
Չկա ոչ մի խոչընդոտ, և դա բազմիցս ասվել է և´ մեր Հանրապետության նախագահի, և պաշտպանության նախարարի, և արտաքին գործերի նախարարի կողմից, որևիցե խոչընդոտ, որևիցե փոփոխություն ռազմական, անվտանգային համագործակցության շրջանակներում այս կամ այն տնտեսական դաշինքի մեջ մտնելուն, այս կամ այն տնտեսական ֆորմատների մեջ մտնելուն չի սահամանափակում Հայաստանին:
Դեկտեմբերի 4-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում Խուդոյանները հայտարարել էին, որ ոստիկանները իրենց բռնի ուժով էին հեռացրել նախագահի նստավայրի դիմացից` մեկ օր շարունակ արգելելով իրենց դուրս գալ տանից: Աշոտ Խուդոյանի խոսքով` իրեն ծեծի էին ենթարկել Էջմիածնի ոստիկանությունում և միայն դրանից հետո տուն բերել:
Արդվի գյուղում շուրջ 250 բնակիչ կա, որոնցից միայն 20-ն աշխատանք ունեն՝ 6 մարդ, այդ աթվում նաեւ գյուղապետը, գյուղապետարանում են աշխատում, 13-ը՝ դպրոցում, եւ մեկ բուժքույր՝ բուժկետում:
Կապանի բնակիչ Գավրուշ Ղազարյանը, ում թոռն այս տարվա հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր, գտնում է, որ ոստիկանության Կապանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչը գործը թերի է կատարել և իր թոռան մահվան պատճառ հանդիսացած Կապանի զինկոմի որդին հոր շնորհիվ մեղմ պատիժ է ստանում:
Վերջին տարիներին հասարակության ուշադրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ զգալիորեն աճել է: Դուք էլ լավ գիտեք, որ նույնիսկ մեր կենսաթոշակառու տարեցներնը իրենց կենցաղային վեճերով վեճի մյուս կողմին սպառնում են եվրոպական դատարանով:
Դատական ակտը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը, որը դուրս է եղել օրենսդրության սահմաններից:
«Ռուսերեն ասում են` не дождетесь, հայերեն գիտես ոնց են պատասխանում, գյումրեցիները ասում են` ուրեմն «բարեկամների» իշտայներին քացախ:
Ինչ-որ խիստ կասկածելի են այս փաստերը, որոնցից հետևում է, որ Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին, կոռուպցիան ակնհայտ է, իսկ հասարակությունը և դպրոցների արտաքին գնահատման արդյունքները խոսում են կրթության որակի անընդհատ անկման մասին: Պատասխան պետք է տան ՀՀ ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սպասում ենք…
«Ֆինանսական բուրգի» գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի՝ քրեակատարողական հիմնարկից դատարան չներկայացվելու պատճառով: