
Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող ակտիվիստները սոցիալական հոլովակ են նկարահանել

Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974 թվականին կամ դրանից հետո, 2014թ. հունվարի 1-ից նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստանալու են 6.6-ից մինչև 13.0% ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ կախված աշխատավարձի չափից: Աշխատավարձի կրճատված մասը փոխանցվելու է կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարին լրանալուց հետո վերադարձնելու պայմանով: Այս խնդրի կապակցությամբ ձևավորվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնություն: Պայքարի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել dem.am կայք: