Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 18-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական M-3 ավտոճանապարհին՝ ՈՒշի գյուղի մոտակայքում, տեղի ունցել ՃՏՊ. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE0129AC և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Ա.Ա., ծնվ. 1968թ.) 07ՕՕ154 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարոդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Գ. Գ.-ն (ծնվ. 1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:

vtar1

vtar4

Լուսանկարները` Shamshyan.com-ի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս