
Հրդեհ` հավաբնում. ծխահարվել է 15 հավ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է հավաբուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել` 03.26-ին:
Վ. Հ.-ին պատկանող հավաբնում ծխահարվել է 15 հավ և մասամբ` հավաբնի պատը (մոտ 4 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն